Այս շաբաթ գլոբալ ջերմաստիտճանն ամենաբարձր ցուցանիշ է սահմանել առնվազն 100,000 տարվա մեջ․ CNN
Երկրի ջերմաստիճանը նորից բարձրացել է՝ հասնելով նոր ռեկորդային մակարդակի. չորրորդ օրն անընդմեջ գրանցվել է ռեկորդային ջերմաստիճան։ Այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը։
«Այս նոր տագնապալի ռեկորդները, հավանաբար, ամենաբարձրն են առնվազն 100 000 տարվա մեջ»,- տեղեկացրել է CNN-ը:
Ըստ Մեյնի համալսարանի կլիմայի վերլուծիչի, որն օգտագործում է ԱՄՆ-ի շրջակա միջավայրի կանխատեսման ազգային կենտրոնների տվյալները՝ հուլիսի 6-ին միջին օրական ջերմաստիճանն աշխարհում բարձրացել է մինչև 17,23 աստիճան ցելսիուս: