Ապստամբությունից հետո առաջին անգամ հանրության առաջ խոսել է Վալերի Գերասիմովը
Վագների ապստամբությունից հետո առաջին անգամ հանրության առաջ հայտնվել է ՌԴ Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը, ում մասին արևմտյան լրատվամիջոցները նշում են, որ ազատվել էր զբաղեցրած պաշտոնից։
Գերասիմովը նշել է, որ հուլիսի 9-ին Ուկրաինան անհաջող փորձ է կատարել S-200 հրթիռներով խոցել թիրախները Ղրիմի, Կալուգայի և Ռոստովի շրջաններում։
Հրթիռներից մեկն ուղղված է եղել Ղրիմի կամրջին, երկրորդը թռել է Ռոստովի մարզի ռազմական օդանավակայանի ուղղությամբ: