Ինչո՞ւ չի ասվում, թե ով է դադարեցրել գազամատակարարումը, ով է փակել միջանցքը, ով է բռնություն գործադրում ու սպառնում. ԵԽ պատգամավորը՝ Արցախի խնդրի մասին
Եվրախորհրդարանի պատգամավոր Նատալի Լուազոն Twitter-ում եկ այլ գրառմամբ, կրկին անդրադարձել է ադրբեջանական կողմից Բերձորի միջանցքի փակելու հետևանքով Արցախում առաջացած ճգնաժամային իրավիճակին։ Հավելելով, որ տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին դեռևս չեն նշվում առկա իրավիճակի իրական մեղավորների անունները։
«Իրավիճակը չի բարելավվում, սակայն, գոնե դրա նկարագրությունում փոփոխություն կա։
Դեռ պակասում է.
- Միջազգային ՔԴ որոշման հիշատակումը։
- Անունների հիշատակում. ո՞վ է դադարեցրել գազամատակարարումը, ո՞վ է փակում միջանցքը, ո՞վ է բռնություն գործադրում և սպառնում խաղաղ գործընթացին:
Միջնորդը չպետք է խլացվի»,- գրել է նա։
Ավելի վաղ Լուազոն Twitter-ում մեկ այլ գրառմամբ կշտամբել էր Կլաարին՝ Ստեփանակերտը նաև «Խանքենդի» տարբերակով անվանելու համար՝ հավելելով, որ, եթե նրա համար այդքան կարևոր էր դա գրելը, գոնե պետք էր սկզբում նշել Ստեփանակերտը։
The situation isn’t improving but at least the way it is described is. Still lacking :
— Nathalie Loiseau (@NathalieLoiseau) July 10, 2023
- mention of the ICJ decision
- naming names : who cut gas supply, who is blocking the corridor, who is exercising violence and threatening the peace process ?
A mediator shouldn’t be muted. https://t.co/iBx5K1DnV8