Մեր պահանջների մասով որևէ առաջընթաց չգրանցվեց, միանում եմ փաստաբանների երթին․ Ռուբեն Մելիքյան
Փաստում եմ, որ մեր պահանջների մասով որևէ առաջընթաց չի գրանցվել, որևէ ընդառաջ քայլ չի կատարվել, ուստի միանում եմ թե՛ գործադուլին և թե՛ զուգահեռ բողոքի գործողություններին, ֆեյսբուքյան իր էջում գրում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը․
«Վաղվանից մեկնարկում է ոստիկանական բռնությունների դեմ փաստաբանների բողոքի գործողությունների «3-րդ տրանշը»։ Մենք նախ կատարեցինք իրազեկման ակցիաներ, ապա՝ մեկօրյա գործադուլ (հունիսի 26-ին), իսկ հիմա՝ եռօրյա գործադուլ (հուլիսի 11-ից 13-ը):
Քաղացիներին հիշեցնում եմ, որ պահանջելով պատժել փաստաբանի դեմ բռնություն կատարած ոստիկաններին՝ փաստաբաններն իրականում պայքարում են հենց ձե՛ր իրավունքների համար, քանի որ փաստաբանների նկատմամբ բռնության թե՛ առաջին և թե՛ երկրորդ դեպքերը պայմանավորված են եղել պաշտպանյալների նկատմամբ ծեծը դադարեցնելուն ուղղված փաստաբանների ջանքերով»,- գրել է նա։