Թուրքիան աջակցություն է ստացել ԵՄ-ին անդամակցելու գործընթացում
Թուրքիայի կառավարությունը լիակատար աջակցություն է ստացել Եվրամիությանն անդամակցելու ճանապարհին: Այս մասին գրում է Anadolu գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի կառավարության բարձրաստիճան պաշտոնյային։
Արդյունքում նախատեսվում է Թուրքիայի տնտեսության դեմ պատժամիջոցների վերացում և Թուրքիայի քաղաքացիների համար վիզաների ազատականացում:
Bloomberg-ը հայտնել է նաև Եվրամիության պաշտոնյաների համաձայնության մասին՝ արագացնելու Թուրքիայի կառավարության հետ անդամակցության բանակցությունները։