Մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնըՌուբեն Ռուբինյանը բարձր է գնահատել ԵՄ-ի հետ հարաբերությունները խորացնելու ձգտումը և Հայաստան-Գերմանիա փոխգործակցությունըԻրաքցի պատգամավորի տանը ոսկե ներքնազգեստ են գտել (լուսանկար)Քաղաքացիների բնակարաններ հասնող բնական գազի սակագինը մնաց անփոփոխ. «Ազատություն»ՄԻՊ-ի միջամտությամբ ապահովվել է հացադուլ հայտարարած Հայկ Ստեփանյանի տեսակցությունը երեխաների հետՀայտնի է, թե երբ Ֆրանսիայում տեղի կունենան նախագահական ընտրություններըՀայաստանում ձկնարտադրողների գրանցման նոր կարգ կհաստատվի՝ Եվրամիություն հետագա արտահանման համար
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ նախկին տնօրենի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել. շուրջ 30 մլն դրամի վնասը վերականգնվել է
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները գnղության փորձ են բացահայտել (տեսանյութ)ՍԴ-ում գործի քննության ընթացքում ՔՊ-ն իրենց պաշտոններն է որոշում. ՎարդևանյանԹրամփը պատրաստ է երկարաձգել Իրանի հետ միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունների վերջնաժամկետըԱրուսյակ Մանավազյանն առաջադրվել է ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավարի պաշտոնումՄեզ չե´ք լռեցնի․ ազատությո՛ւն Ավետիք Չալաբյանին․ «ՀայաՔվե»-ի կոչը
Ցանկացած պաշտոն ժամանակավոր է, իսկ արժեքները, սկզբունքները՝ մնայուն. ԿԳՄՍ փոխնախարարը Փաշինյանին խնդրել է իրեն ազատել աշխատանքից
Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 1900-իԸնտրախախտումների այն ռեսուրսը, որը իրացվել է, երկրորդ անգամ իրացնելը բարդ է, դրա համար էլ չեն ՔՊ-ն չի ուզում երկրորդ փուլ. Արամ ՎարդևանյանԱլիևը հարցը հասցրել է ՄԱԿ՝ պահանջելով 300 հազար ադրբեջանցիների վերաբնակեցում Հայաստանում․ Սասունյան 
Գայի պողոտայում նոր փռած ասֆալտը թքել-կպցրել են, քանդվում է, ո՞ւր է 5 սմ-ոց ասֆալտը. Չախոյանի ահազանգը (տեսանյութ)
Ադրբեջանն ու Թուրքիան դիմել են ՅՈՒՆԵՍԿՕ՝ փախլավան սեփականաշնորհելու համար
Վրաստանի ՆԳ նախարարը ծանոթացել է Պարեկային ծառայության և Օպերատիվ կառավարման կենտրոնի աշխատանքինՏիգրան Վիրաբյանը նշանակվել է ԿԳՄՍ փոխնախարարՕդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանովՀագվի գյուղում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունըԱրցախից տեղահանվածների համար կգործի բնակապահովման երկարաժամկետ վարձակալության նոր ծրագիր. այսօրվանից ուժի մեջ են մտնում մի շարք փոփոխություններՀայաստանը մեծապես կարևորում է Կանադայի հետ բարեկամական հարաբերությունների զարգացումը․ Փաշինյանի ուղերձը Կանադայի վարչապետինԾեծկռտուք․ 16-ամյա պատանիները հարվածներ են հասցրել ՌԴ քաղաքացուն և հափշտակել գումարՌուսական բանակը հրթիռակոծել է Զապորոժիեի, Խերսոնի և Խարկովի մարզերը. կան զոհեր և վիրավորներ«Նախնական զինպատրաստություն» առարկան փոխարինեցին «Անվտանգ կենսագործունեությամբ»․ «Հրապարակ»Արտահանման միֆն ու հայ գյուղացու համար ցավոտ իրականությունը. «Հրապարակ»25-օրյա վարժական հավաքների ժամկետը հնարավոր է 4-5 օրով կրճատել, սակայն իշխանությունը դա դիտարկում է որպես պատիժ և դեռևս չի գնում այդ քայլին․ ԱբրահամյանՁուկ մականունով հայտնի Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ»Ծեծկռտուք` Էրեբունի ամրոց» ռեստորանի մոտ․ կա 5 վիրավորՌուսաստանը փակել է Լատվիայի, Ֆինլանդիայի և Էստոնիայի հետ մի քանի սահմանային անցակետեր«Ժողովուրդ». ՍԴ-ն այսօր կմտնի խորհրդակցական սենյակ․ ընտրությունների գործով որոշումը կհրապարակվի հուլիսի 4-ին«Ժողովուրդ». ՔՊ-ում Ռուբինյանի շուրջ կոնսենսուս է ձևավորվել․ իշխանությունը վերաձևավորում է ԱԺ ղեկավարությունըԷլեկտրաէներգիայի անջատումներ` Երևանի 2 վարչական շրջանում և 4 մարզում«Հրապարակ». Պաշտոնների բաշխումը ՔՊ-ում շարունակվում է«Հրապարակ». Դաչայից` շտաբ. Փաշինյանը շտապել է փրկել իրավիճակըԻսրայելին թիկունքով շրջվելը հղի է անկանխատեսելի հետևանքներով․ իրանագետՄոսկվայից Երևան երկու չվերթ է ուշացվել«Այս տեմպով կհասնենք «Մեզ պե՞տք է Հայաստանը» հարցին»․ Քրիստինե Վարդանյան2,5 ամիս Երևանի գերակշռող մասում ջրամատակարարումը կիրականացվի նոր գրաֆիկովՄեր երկիրը օտարերկրյա դավադրությունների հարթակ չէ. Սիրիայի նախագահԱնտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռՌուսաստանը կասեցնում է մարդկանց և բեռների անցումը եվրոպական սահմանների երկաթուղային անցակետերովԽոշոր ավտովթար՝ Արարատի մարզում․ 9 վիրավորներից 2-ը անչափահասներ են«Ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք զգալու-2»․ Շարմազանով«Ուժեղ Հայաստան»-ի հետախուզվող 3 թեկնածուներից 1-ը հայտնաբերվել է և կալանավորվելՄոսկվայի խոշոր օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվելԹուրքիան չի ընդունում Հայոց ցեղասպանության մեղադրանքները. Էրդողան
Հասարակություն

Ավինյանի ֆոտոսեսիաներն ու սելֆիները՝ չորացող զբոսայգիներից, ջարդված կարուսելներից ու սղարաններից հեռու (լուսանկարներ)

Թբիլիսյան խճուղու սկզբնամասում, իսկ ավելի կոնկրետ՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող Պարույր Սևակ և Զաքարիա Քանաքեռցի փողոցների խաչմերուկի անկյունում «ծվարած» հանգստի գոտին ամբողջությամբ մատնվել է, բառի բուն իմաստով, անտերության:

«Նախկիններից» դեռևս Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի օրոք զբոսայգին բարեկարգվել և համալրվել էր սպորտային ժամանակակից սարքավորումներով: Այգում կառուցվել է նաև մանկական խաղահրապարակ:

Անկեղծ լինելու համար, պետք է նշենք, որ այգին ժամանակին մաքրվում էր, թփերն ու ծառերն էտվում էին, խոտը հնձվում էր ու ջրվում, ինչի արդյունքում հանգստյան գոտին թարմ էր, կանաչ ու հաճելի:

Իսկ երբ մանկական խաղահրապարակից որևէ սարք վնասվում էր՝ անմիջապես այն վերանորոգվում էր:

Պատկերը հեղափոխվեց «թավշասեր քայլարածների» իշխանության գալուց անմիջապես հետո:

Այգին նախկին տեսքը չունի՝ գազոնը չի խնամվում, երկար ժամանակ չջրվելու հետևանքով ծառերը վնասվել են, չորացել, տերևները՝ գունաթափվել, խոտը չորացել է:

Չեն բարեկարգվում ու նորացվում նաև վնասված ու կոտրված սարքերը:

Այս խնդրին NEWSPRESS.am-ն էլի է անդրադարձել:

Մի առավոտ, երբ կանաչապատման աշխատակիցներն այգու տաղավարում նստած թեժ զրույցի էին բռնվել, մեզ հետ զրույցում ասացին, թե՝ ջուր չեն տալիս, իրենք էլ չեն ջրում:

«Մենք ի՞նչ անենք, աղջիկ ջան: Եկել ենք, մաքրում ենք, ինչը որ հնարավոր ա, բայց ջուր չեն տալիս, ո՞նց ջրենք. մեզնից ինչ կախված ա՝ անում ենք»,- ասաց կանաչապատողներից մեկը, մյուսները՝ հաստատեցին:

Իհարկե, պարզ չէ, թե «ինչ է հասնում իրենցից», երբ այգին անմշակ է, իսկ աշխատողները՝ տաղավարում նստած:

Մյուս կողմից էլ սա նաև քաղաքային իշխանության, այս դեպքում, քաղաքապետի լիազորություններն իրեն վերագրած փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի գործառույթում է, ու պատասխանատվությունը նրա վրա է:

Մինչ Ավինյանը ժապավեններ է կտրում, նախկինների աշխատանքն «իրենով անում», սպիտակ վերնաշապիկով ու տաբատով հայտնվում շինհրապարակներում, ֆոտոսեսիաներ անցկացնում, մետրոյի կանգառներ կառուցելու մասին մտքեր նետում օդ՝ մայրաքաղաքի իրական խնդիրները մնում են ստվերում ու ավելի են խորանում:

Ի դեպ, այս այգու խնդիրը «կիսում են» քաղաքի այլ զբոսայգիներ ևս:

Ֆոտոսեսիաների ու սելֆիների սիրահար, դեպի քաղաքապետի պաշտոնը սլացող Ավինյանին հետաքրքիր կլիներ տեսնել չորացող այգիներում՝ մանկական կոտրված, ջարդված կարուսելների ու սղարանների ֆոնին, թե՞ համարձակությունը չի ների...

Արմինե Մկրտումյան