Ադրբեջանը արգելել է Լաչինի միջանցքով հիվանդների տեղափոխումն ու արդեն ԿԽՄԿ-ին մեղադրել մաքսանենգության մեջ
Ադրբեջանը կրկին արգելել է Լաչինի միջանցքով անգամ հիվանդների տեղափոխումը՝ այս անգամ ԿԽՄԿ-ին մեղադրելով «կոնտրաբանդայի» մեջ։ Թշնամի երկրի պետական սահմանային ծառայությունն այսօր վաղ առավոտյան հայտարարել է, որ դադարեցրել է տրանսպորտային միջոցների անցումը Հայաստանի հետ սահմանին՝ Լաչինի սահմանային անցակետով՝ իբր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) մեքենաներով «մաքսանենգ» ապրանք է տեղափոխվել, ինչի դեպքերի առթիվ հարուցվել է քրգործ։
Որպես մաքսանենգ ապրանք նշվել է՝ բջջային հեռախոսները, դրանց վերանորոգման համար անհրաժեշտ մասերը, ծխախոտ, բենզին, որոնք անցակետով անցնելիս իբրև թե չեն հայտարարագրվել։
Նշվում է նաև, որ Լաչինի միջանցքով անխափան երթևեկությունն ապահովելու պարտավորությունը չկատարող Ադրբեջանը հայտարարել է, թե պաշտոնական խողովակներով ԿԽՄԿ-ին նախազգուշացում արվել էր, սակայն դեպքերը կրկնվել են։