Թուրքիան կվավերացնի Շվեդիայի ՆԱՏՕ-ին անդամակցությունը
Թուրքիայի Ազգային մեծ ժողովը կարող է վավերացնել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտը մինչև հաջորդ շաբաթվա վերջ:
Այս մասին գրում է CNN Türk-ը:
Շվեդիայի դիմումը նախ պետք է ընդունվի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից։ Այնուհետ այն կանցնի Խորհրդարանի ընդհանուր ժողով։