Խորհրդակցություն՝ ՊՆ-ում․ ի՞նչ է քննարկվել
Հուլիսի 11-ին Պաշտպանության նախարարությունում անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար, ինչպես նաև բանակային զորամիավորումների հրամանատարական կազմերը: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։
Մինչ հարցերի քննարկմանն անցնելը նախարար Սուրեն Պապիկյանը շնորհավորել է վերջերս զինվորական բարձրագույն կոչումների արժանացած բարձրաստիճան զինվորականներին, մաղթել քաջառողջություն, ծառայողական հաջողություններ՝ կարևորագույն առաքելություն իրականացնելու գործում։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են զինված ուժերում իրականացվող աշխատանքների հետ կապված մի շարք հարցեր:
Խորհրդակցության ավարտին համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ եմ տվել ստորաբաժանումների ղեկավարներին: