Եվրոպացիներից ոչ ոք չի ցանկանում Թուրքիային տեսնել Եվրոպայում. Պեսկով
Անկարան չպետք է վարդագույն ակնոցներ կրի, եվրոպացիներից ոչ ոք չի ցանկանում Թուրքիային տեսնել Եվրոպայում:
Այս մասին նշել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Ընդգծենք, որ այսօր Թուրքիան նշել է նախապայման, որ Շվեդիայի ՆԱՏՕ-ին անդամակցությունը կարող է լինել Թուրքիայի ԵՄ անդամակցության հետ միասին: