Պատրաստ եմ նաև անձամբ և մենակ մեկնել Բաքու. Լիլիթ Գալստյանը դիմել է ԵԱՀԿ ԽՎ-ին՝ հայ գերիներին այցելելու առաջարկովԼույս չի լինի Երևանի 9 վարչական շրջանի և 6 մարզի բազմաթիվ հասցեներում
Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդները, անկախ քաղաքական իրավիճակից, ցանկանում են շարունակել խորացնել մարդկային կապերը. ՌԴ ԱԳՆ
Ընդամենը 4 րոպե Լա լիգայում. Էնդրիկը ձմռանը կարող է հեռանալ ՌեալիցԷքզիթփոլ․ Լատվիայի վարչապետի կուսակցությունը 35,6 տոկոսով վստահորեն առաջատարն է ընտրություններումՆանթաքեթի ափերի մոտ անհետացել է բժշկական ինքնաթիռ, որում վեց մարդ կարՎրաստանում ձերբակալել են 80 մարդու՝ «գողական աշխարհի» հետ ունեցած կապի գործովՀասրաթյան․ Վտանգավոր է, երբ պետական գործիչը «սիրահարվում է» իր հորինած պատմական առաքելությանըՄեդվեդև․ Որոշ պետություններ փորձում են պառակտել Հարավային Կովկասի երկրներըԱրցախը մեր «վզին գցած պարան» չէր, այլ՝ փրկօղակԽաչատուրյան․ Կառավարության անդամի պաշտոնը մեծ պատիվ է, բայց նաև ծանր պարտավորություն«Խաչը՝ որպես սիրո նշան, զանգերը՝ որպես աղոթքի կանչ». Տեր ՌուբենՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է 244 անօդաչու թռչող սարք«Բաքուն մեծացնում է քաղաքական ճնշումը»․ Սուրեն ՍուրենյանցԱվտովթար Կոտայքի մարզում․ կա վիրավորՉկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ ՇարմազանովԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքՍուրեն Պապիկյանը երդվել է ծառայել հանրային և պետական շահինԻնտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակԹուրքիայում բենզալցակայանում պայթյուններ են տեղի ունեցել․ կա ծանր վիրավորԽուլիգանություն կատարած երիտասարդը ձերբակալվել էԻրանն ու ՀՀ-ն քննարկել են սահմանային խոչընդոտների վերացումն ու տարանցման ավելացումըՇաքին պետք է ներառել սահմանամերձ բնակավայրերի ցանկում․ ԱռաքելյանԻրանում մահապատժի են ենթարկել Սիավուշ ՋամշիդիինԹեմատիկ ուխտերթ․ Ուխտի Սուրբ ՊատարագԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունը«Աղոթքի նախաճա՞շ», թե՞ Հայաստանի հոգևոր անվտանգության ոչնչացման խրախճանք. ԶուրաբյանԳերմանիայի նախագահը հայտարարել է երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասինԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկում ավիակիրների ու 10 հազար ծովային հետևակայինիԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԲուրյաթիայում գնդակահարել են 331 արջի մարդկանց համար վտանգի մասին հաղորդումներից հետոԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում․ «Սպուտնիկ Արմենիա»Խոշոր ավտովթար է տեղի ունեցել, վիրավոր կա«Սրբությունն ու ճշմարտությունը՝ անմահ են». Տեր ՄուշեՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄոլդովայի տարածքում երեք հրթիռ և երկու անօդաչու թռչող սարք է պայթելՊԵԿ աշխատակիցները պարգևատրվել ենԹբիլիսիում կբացվի «Երվանդ Քոչար. բազմաչափ հանճարը» բացառիկ ցուցահանդեսը«Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անցԵրևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանի երկու քաղաքացու մեղադրանք է առաջադրվել Մանչեսթերում ահաբեկչություն նախապատրաստելու համարԳեղարքունիքի մի շարք համայնքներում երկար ժամանակ ջուր չի լինիՍաուդյան Արաբիան հութիների դեմ գործողություն է նախապատրաստումԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԳանձասարի դեպքում Ադրբեջանի գործելակերպը դիտարկելի է որպես մշակութային ժառանգության քաղաքական գործիքավորումԻ՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը
Շաքիում հայտնված ադրբեջшնgի զինծառայողի իրատեսական պատիժը 15-25 տարի ազատազրկումն է կամ ցմաh ազատազրկումը. իրավաբան
Մարզերում նորակառույց դպրոցական հաստատություններ աշակերտների տեղափոխման համար հատուկ ավտոբուսներ կգործարկվեն
Հասարակություն

Արցախում վառելիքի սղության պատճառով հանրային տրանսպորտը գործում է գերծանրաբեռնված

Հունիսի 15-ից ընդհանրապես Արցախ չի մատակարարվում վառելիք և, արդեն լրջագույն խնդիրներ են առաջացել ներքին տեղաշարժի հետ կապված: Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Արցախը լիակատար շրջափակման մեջ առնելու հետևանքով առաջացած վառելիքի սուր սղությունը՝ որոշում է կայացվել զգալիորեն կրճատել ներհանրապետական հանրային տրանսպորտի տեղաշարժը։

Հուլիսի 8-ից Ստեփանակերտի, իսկ 10-ից՝ նաև միջհամայնքային երթուղիները գործում են հատուկ ռեժիմով։ Այս մասին ասել է ԱՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի առաջին տեղակալ Վլադիմիր Հարությունյանը։

«Վառելիքի առկա պաշարների ռացիոնալ հաշվառումից և խնայողաբար օգտագործման անհրաժեշտությունից ելնելով՝ ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից համապատասխան հաշվարկներ իրականացնելուց հետո հանգել ենք այս օպտիմալ տարբերակին: Այս առումով հիմնականում տուժել է քաղաքային տրանսպորտով երթևեկող բնակչությունը։ Ավելի քիչ փոփոխություններ են կատարվել ներշրջանային տրանսպորտի գրաֆիկում»,- մանրամասնել է Վ. Հարությունյանը։

Նա իրազեկել է, որ շաբաթ և կիրակի օրերին մայրաքաղաքում կգործեն միայն Աջափնյակ թաղամասի և Նոր Արեշի ուղղություններով գործող երթուղիները։ Իսկ քաղաքի ներսում գործողները կաշխատեն ծանրաբեռնված ժամերին։

Մասնավոր մեքենաների շարժը գրեթե ամբողջությամբ դադարել է, քանի որ շարքային քաղաքացիներին այլևս վառելիք չի տրամադրվում: Արդյունքում մարդկանց ներքին տեղաշարժի հիմնական միջոցը մնացել է հանրային տրանսպորտը, որն էլ խիստ կրճատված չվացուցակով է գործում: