Պատրաստ եմ նաև անձամբ և մենակ մեկնել Բաքու. Լիլիթ Գալստյանը դիմել է ԵԱՀԿ ԽՎ-ին՝ հայ գերիներին այցելելու առաջարկովԼույս չի լինի Երևանի 9 վարչական շրջանի և 6 մարզի բազմաթիվ հասցեներում
Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդները, անկախ քաղաքական իրավիճակից, ցանկանում են շարունակել խորացնել մարդկային կապերը. ՌԴ ԱԳՆ
Ընդամենը 4 րոպե Լա լիգայում. Էնդրիկը ձմռանը կարող է հեռանալ ՌեալիցԷքզիթփոլ․ Լատվիայի վարչապետի կուսակցությունը 35,6 տոկոսով վստահորեն առաջատարն է ընտրություններումՆանթաքեթի ափերի մոտ անհետացել է բժշկական ինքնաթիռ, որում վեց մարդ կարՎրաստանում ձերբակալել են 80 մարդու՝ «գողական աշխարհի» հետ ունեցած կապի գործովՀասրաթյան․ Վտանգավոր է, երբ պետական գործիչը «սիրահարվում է» իր հորինած պատմական առաքելությանըՄեդվեդև․ Որոշ պետություններ փորձում են պառակտել Հարավային Կովկասի երկրներըԱրցախը մեր «վզին գցած պարան» չէր, այլ՝ փրկօղակԽաչատուրյան․ Կառավարության անդամի պաշտոնը մեծ պատիվ է, բայց նաև ծանր պարտավորություն«Խաչը՝ որպես սիրո նշան, զանգերը՝ որպես աղոթքի կանչ». Տեր ՌուբենՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է 244 անօդաչու թռչող սարք«Բաքուն մեծացնում է քաղաքական ճնշումը»․ Սուրեն ՍուրենյանցԱվտովթար Կոտայքի մարզում․ կա վիրավորՉկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ ՇարմազանովԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքՍուրեն Պապիկյանը երդվել է ծառայել հանրային և պետական շահինԻնտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակԹուրքիայում բենզալցակայանում պայթյուններ են տեղի ունեցել․ կա ծանր վիրավորԽուլիգանություն կատարած երիտասարդը ձերբակալվել էԻրանն ու ՀՀ-ն քննարկել են սահմանային խոչընդոտների վերացումն ու տարանցման ավելացումըՇաքին պետք է ներառել սահմանամերձ բնակավայրերի ցանկում․ ԱռաքելյանԻրանում մահապատժի են ենթարկել Սիավուշ ՋամշիդիինԹեմատիկ ուխտերթ․ Ուխտի Սուրբ ՊատարագԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունը«Աղոթքի նախաճա՞շ», թե՞ Հայաստանի հոգևոր անվտանգության ոչնչացման խրախճանք. ԶուրաբյանԳերմանիայի նախագահը հայտարարել է երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասինԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկում ավիակիրների ու 10 հազար ծովային հետևակայինիԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԲուրյաթիայում գնդակահարել են 331 արջի մարդկանց համար վտանգի մասին հաղորդումներից հետոԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում․ «Սպուտնիկ Արմենիա»Խոշոր ավտովթար է տեղի ունեցել, վիրավոր կա«Սրբությունն ու ճշմարտությունը՝ անմահ են». Տեր ՄուշեՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄոլդովայի տարածքում երեք հրթիռ և երկու անօդաչու թռչող սարք է պայթելՊԵԿ աշխատակիցները պարգևատրվել ենԹբիլիսիում կբացվի «Երվանդ Քոչար. բազմաչափ հանճարը» բացառիկ ցուցահանդեսը«Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անցԵրևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանի երկու քաղաքացու մեղադրանք է առաջադրվել Մանչեսթերում ահաբեկչություն նախապատրաստելու համարԳեղարքունիքի մի շարք համայնքներում երկար ժամանակ ջուր չի լինիՍաուդյան Արաբիան հութիների դեմ գործողություն է նախապատրաստումԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԳանձասարի դեպքում Ադրբեջանի գործելակերպը դիտարկելի է որպես մշակութային ժառանգության քաղաքական գործիքավորումԻ՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը
Շաքիում հայտնված ադրբեջшնgի զինծառայողի իրատեսական պատիժը 15-25 տարի ազատազրկումն է կամ ցմաh ազատազրկումը. իրավաբան
Մարզերում նորակառույց դպրոցական հաստատություններ աշակերտների տեղափոխման համար հատուկ ավտոբուսներ կգործարկվեն
Հասարակություն

Կյանքից հեռացել է ԱԳՆ պաշտոնյա Դավիթ Վիրաբյանը

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ 2023թ. հուլիսի 11-ին 45 տարեկան հասակում կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Եվրասիական տարածաշրջանի վարչության պետ, արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, դիվանագետ Դավիթ Ալեքսանդրի Վիրաբյանը․

«Նա երկար տարիներ անձնվիրաբար ծառայել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում՝ իր անգնահատելի ավանդը ներդնելով Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության առաջնահերթությունների առաջմղման գործում:

Դավիթ Վիրաբյանը ծնվել է 1977թ. Երևանում: 1999թ. ավարտել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբերեն լեզու և գրականություն բաժինը: 1999-2002թթ. շարունակել է ուսումը Հայաստանի Հանրապետության ԳԱ արևելագիտության ինստիտուտում: 2002թ. ստացել է «պատմական գիտությունների թեկնածու» գիտական աստիճան:

2000-2002թթ. աշխատել է ՀՀ ԱԳՆ Մերձավոր և Միջին Արևելքի վարչությունում՝ որպես կցորդ:

2002-2005թթ. դիվանագիտական ծառայությունը շարունակել է Լիբանանում ՀՀ դեսպանությունում՝ որպես 3-րդ քարտուղար:

2005-2007թթ. աշխատել է ԱԳՆ Մերձավոր և Միջին Արևելքի վարչությունում՝ որպես 3-րդ, այնուհետև՝ 2-րդ քարտուղար:

2009-2010թթ. աշխատել է Բելառուսում ՀՀ դեսպանությունում և ԱՊՀ կառույցներում ՀՀ մշտական ներկայացուցչությունում՝ որպես 2-րդ, այնուհետև՝ 1-ին քարտուղար:

2010-2015թթ. աշխատել է ՀՀ ԱԳՆ ՍՎՄԱ և ԱՊՀ վարչություններում՝ որպես բաժնի վարիչ:

2015-2018թթ. եղել է ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցիչ:

2018թ. առ այսօր հանդիսանում էր ՀՀ ԱԳՆ Եվրասիական տարածաշրջանի վարչության պետ:

Դավիթ Վիրաբյանն իր ծառայության ընթացքում աշխատանքային պարտականությունները լավագույնս կատարելու համար պարգևատրվել է բազում շնորհակալագրերով, հուշամեդալներով, շքանշաններով.

Ծառայողական պարտականությունները լավագույնս կատարելու համար պարգևատրվել է Ջոն Կիրակոսյանի անվան հուշամեդալով, ՀԱՊԿ կողմից պարգևատրվել է «За укрепление парламентского сотрудничества в ОДКБ» շքանշանով, պարգևատրվել է ՀԱՊԿ 2-րդ աստիճանի պատվո մեդալով, ԱՊՀ մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի «МПА СНГ. 30 лет» մեդալով և այլն:

Գործընկերների հարգանքը և հարազատների սերը վայելող Դավիթ Վիրաբյանի հիշատակը վառ կմնա բոլորիս հիշողություններում։

Խորին ցավակցությունն ենք հայտնում սիրելի գործընկերոջ ընտանիքի անդամներին, հարազատներին և բոլոր նրանց, ովքեր սգում են նրա կորուստը»,- ասվում ԱԳՆ հաղորդագրության մեջ։