Մեծ Բրիտանիան Եվրոպայի ռազմականացման ուղղություն է վերցնում. ՌԴ դեսպանատուն
Լոնդոնում Ռուսաստանի դեսպանատունը հայտարարեց, որ Մեծ Բրիտանիան Եվրոպայի ռազմականացման ուղղություն է վերցնում։
Այս մասին գրում է BBC-ն:
Դիվանագիտական առաքելությունը նշել է, որ բրիտանացիները հրահանգում են դաշնակիցներին ավելացնել պաշտպանական ծախսերը մինչև ՀՆԱ-ի առնվազն 2%-ը, հարմարեցնել ՆԱՏՕ-ի ռազմական պլաններն ու կազմակերպչական կառուցվածքը և մեծացնել արագ արձագանքման հնարավորությունները բոլոր տեղերում: