Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Մամուլ

Գործի գնալ չսիրող Մարությանը նորից ակտիվանում է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Երևանի ավագանու սպասվող ընտրություններին մասնակցելու հարցով բաց է մնում նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի հարցը. վերջինս զբաղված է իր սիրած գործով՝ գումար աշխատելով։ Նա ներկայացումներ է խաղում ՀՀ-ում եւ նրա սահմաններից դուրս: Տիգրան Ավինյանի ու Մանե Թանդիլյանի պարագայում պարզ է, թե ովքեր են նրանց քաղաքական հենարանները, թիմակիցները, մարդիկ, որոնք կանգնած են նրանց հետեւում, իսկ Մարությանի իրավիճակը շարունակում է անհասկանալի մնալ:

Նա քաղաքապետ էր դարձել 2018թ.-ի իշխանափոխությունից հետո, երբ իշխանության վարկանիշն ամենաբարձրն էր, ու կապ չուներ, թե ով է անձը, կարևորը՝ ում կմատնանշեր Նիկոլ Փաշինյանը։ Հիմա նա ոչ միայն իշխանական թեկնածուն չէ, այլեւ չունի թիմ, ում վրա կհենվի։ Մեզ փոխանցեցին, որ Հայկի թիմը հիմնականում օպերատորներ, պրոդյուսերներ, ադմիններ էին, որոնք կարողանում էին լավ տեսանյութեր նկարել, միջոցառումներ կազմակերպել, բայց շատ թույլ ու անփորձ էին համայնքային խնդիրներն ընկալելու, դրանց լուծումներ տալու հարցում:

Իշխանական մեր աղբյուրները պնդում են, որ Հայկ Մարությանի համար խիստ տհաճ էր նույնիսկ առավոտյան ֆիքսված ժամին աշխատանքի հաճախելը, ժողովներ անցկացնելը, հարցերի մեջ խորանալն ու դրանց ադեկվատ լուծումներ տալը: Հիշեցնենք, որ Մարությանն ամենաշատն աշխատավայրից բացակայող քաղաքապետն էր, հաճախ է «աշխատել» հեռավար, շատ էր իր հաշվին արձակուրդ վերցրել, ու բոլորին պարզ էր, որ նա իրեն այդքան էլ հարմարավետ չի զգում պետական պաշտոնում:

Սրան էլ գումարած՝ անդադար կոնֆլիկտներ էր ունենում կառավարության ու ավագանու անդամների հետ. փաստացի Մարությանի հետ արդյունավետ աշխատել չի ստացվել ո՛չ ներսում, ո՛չ դրսում: Հայկի շրջապատին մոտ կանգնած մարդկանցից մեզ փոխանցեցին, որ քիչ հավանական են համարում նրա առաջադրումը. եթե առաջադրվի ու ինչ-որ հրաշքով նորից քաղաքապետ դառնա, ապա, իր բնավորության համաձայն, արագ կհոգնի, կսկսի փնթփնթալ աշխատանքային ծանրաբեռնվածությունից:

Անընդատ տարբեր լուրեր են շրջանառվում՝ Հայկ Մարությանի առաջադրման հետ կապված, քանի որ ինքն էլ չի կողմնորոշվում, թե, ի վերջո, առաջադրվի ավագանու ընտրություններին, թե ոչ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում