Իսրայելի պաշտպանության նախարարը թռչում է Ադրբեջան
Իսրայելի Պաշտպանության նախարար Յոավ Գալանտը կայցելի Ադրբեջան՝ ռազմավարական կապերի, տարածաշրջանային կայունության և արդյունաբերական համագործակցության ամրապնդման նպատակով հանդիպումների համար։ Պատվիրակությունը Բաքու կժամանի չորեքշաբթի՝ հուլիսի 12-ի երեկոյան։ Այս մասին հայտնում են իսրայելական լրատվամիջոցները։
Նախատեսվում է, որ այցի ընթացքում, որը կտևի մինչև հուլիսի 14-ը, Իսրայելի նախարարը կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ինչպես նաև պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի և պաշտպանության նախարարության այլ բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։
Գալանտի այցը նպատակ ունի էլ ավելի ամրապնդել Իսրայելի և Ադրբեջանի միջև ռազմավարական կապերը դիվանագիտության, անվտանգության և տեխնոլոգիաների ոլորտում, նշում է թերթը։