Չինաստանը դեմ է արտահայտվել ՆԱՏՕ-ի ընդլայնմանը
Չինաստանը վճռականորեն մերժելու է Հյուսիսատլանտյան դաշինքի ցանկացած գործողություն, որը կարող է վնասել Պեկինի օրինական իրավունքներին ու շահերին։ Այս մասին հայտարարել են Եվրամիությունում Չինաստանի դիվանագիտական ներկայացուցչությունում։
Չինաստանի իշխանությունները վճռական են պաշտպանել իրենց ինքնիշխանությունն ու անվտանգությունը։ Պեկինը դեմ է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում դաշինքի ընդլայնմանը։
«Ցանկացած գործողություն, որը կվնասի Չինաստանի օրինական իրավունքներին և շահերին, վճռականորեն կպատասխանվի»,- ընդգծել են նրանք։