Բլինքենն ու Ալիևը քննարկել են հայ-ադրբեջանական բանակցությունները և Լաչինի միջանցքով տարանցման հարցը
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը բանակցություններ է վարել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Նրանք քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունները։ Բլինկենը նաև ընդգծել է Լաչինի ճանապարհով մարդասիրական և առևտրային տարանցման կարևորությունը։
Այս մասին հայտնում է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը։
«Բլինկենն այսօր Ալիևին ասել է Հայաստան-Ադրբեջան խաղաղ բանակցություններին ԱՄՆ-ի շարունակական աջակցության և քննարկումներում ստեղծագործականության, ճկունության և փոխզիջման անհրաժեշտության մասին: Պետքարտուղար Բլինկենն ընդգծել է Լաչինի միջանցքով առևտրային, հումանիտար և մասնավոր տրանսպորտային միջոցների անվճար տարանցման կարևորությունը», - ասվում է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ: