F-16-ի փոխանցումն Ուկրաինային միջուկային սպառնալիք է Ռուսաստանի համար. Լավրով
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը F-16-ի փոխանցումն Ուկրաինային անվանել է միջուկային սպառնալիք Ռուսաստանի համար:
Այս մասին գրում է Ria.ru-ն:
«Ռազմական գործողությունների ընթացքում մեր զինվորականները չեն հասկանա՝ նշված տիպի յուրաքանչյուր կոնկրետ ինքնաթիռ սարքավորված է միջուկային զենք մատակարարելու համար, թե ոչ։ Ուկրաինայի զինված ուժերում նման համակարգերի հայտնվելու փաստը մեր կողմից կդիտվի որպես միջուկային ոլորտում Արևմուտքի սպառնալիք»,- ասել է Լավրովը։