Քաղաքակիրթ աշխարհը չպետք է հանդուրժի Ադրբեջանի արհամարհանքը Միջազգային քրեական դատարանի հրամանների նկատմամբ. ՀՀ ԱԳ փոխնախարար
Քաղաքակիրթ աշխարհը չպետք է հանդուրժի նման գործողությունները և արհամարհանքը Միջազգային քրեական դատարանի հրամանների նկատմամբ։ Twitter-ի իր էջում այս մասին գրել է ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը՝ անդրադառնալով թշնամական երկրի կողմից Արցախի ամբողջական շրջափակման խնդրին
«Հայաստանն ակնկալում է, որ միջազգային կոմիտեն կօգտագործի իր բոլոր լծակները՝ ապահովելու Միջազգային քրեական դատարանի հրահանգների կատարումը Լաչինի միջանցքի բացման վերաբերյալ, ինչը կարևոր է Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետը և էթնիկ զտումների քաղաքականությունը կանխելու համար»,- գրել է Կոստանյանը։