Շաբաթ օրը հանդիպելու եմ Շառլ Միշելի և Ալիևի հետ․ Նիկոլ Փաշինյան
Կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կայացել է սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի չորրորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:
«Շաբաթ օրը Բրյուսելում նախատեսված է իմ հանդիպումը ԵԽ նախագահի և Ադրբեջանի նախագահի հետ, ես հաստատել եմ իմ մասնացությունը այդ հանդիպմանը։ Հույս ունեմ, որ հանդիպման ընթացքում առաջընթաց արձանագրել խաղաղության պայամանագրի շուրջ բանակցություններում»,- նշեց Փաշինյանը։