Ստեփանակերտի խանութները՝ դատարկ (լուսանկարներ)
Արցախում 2022 թվականի դեկտեմբերի 12-ից սկիզբ առած ճգնաժամն այժմ արդեն ժամ առ ժամ է խորանում: Ադրբեջանը, շարունակելով թքած ունենալ Արդարադատության միջազգային դատարանի որոշման վրա՝ շարունակում է տեռորի ենթարկել Արցախի Հանրապետությունում բնակվող 120.000 հայերին, այդ թվում՝ 30 հազար երեխայի:
Քաշաթաղի շրջանում ադրբեջանական ապօրինի անցակետ տեղադրելուց հետո, վիճակն այժմ դառնում է կրիտիկական. սնունդի, դեղորայքի, հագուստի բավարար պաշարներ չեն ներկրվում պաշարված Արցախի Հանրապետություն:
Ֆեյսբուքյան օգտատերերը հրապարակել են ասվածի ապացույց լուսանկարներ Ստեփանակերտի խանութներից:





















