Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են հայ-ամերիկյան տնտեսական հարաբերությունների զարգացման ուղիները և հնարավորությունները
Հանդիպել եմ ԱՄՆ առևտրի դեպարտամենտի գլոբալ շուկաների հարցերով փոխքարտուղար Արուն Վենկատարամանի հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից։
Հանդիպմանը քննարկել ենք հայ-ամերիկյան տնտեսական հարաբերությունների զարգացման ուղիները և հնարավորությունները:
Զրուցակցիս հետ անդրադարձել ենք երկկողմ համատեղ ծրագրերի իրականացմանը, մասնավորապես՝ գործարար միջավայրի բարելավմանը, բարձր տեխնոլոգիաներին, հայ-ամերիկյան տնտեսական ներդրումներին և այլ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի: