Փարիզի արվարձանում հրաձգություն է տեղի ունեցել․ կա զոհ և վիրավորներԱնցած եռամսյակի ընթացքում լրագրողների նկատմամբ որևէ ֆիզիկական բռնության դեպք չի արձանագրվել. Աշոտ ՄելիքյանՍանկտ Պետերբուրգում տղամարդը խաղալիք ատրճшնшկով թալանել է խանութը
Աճառյանում ավտոբուսի վթարի հետևանքով 11 տուժած դիմել է հիվանդանոց, մեկի վիճակը ծանր է
Ընտրակաշառք տալու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ Ստեփանավանում այսօր ձերբակալվել է ևս 10 անձ. Հակակոռուպցիոն դատարան
«Ուժեղ Հայաստանի» ևս 10 անդամի տներ են խուզարկել. Անդրանիկ Գևորգյան
Իշխանությունն ունի այն տվյալը, որ Ստեփանավանում «Ուժեղ Հայաստանը» 50 տոկոսից ավելի ձայն է հավաքում. Տիգրան ԱբրահամյանԿրեմլը հայտնել է՝ որտեղ և երբ կանցկացվեն Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցություններըՆերկայացվել է Արթուր Դանիելյանի նկատմամբ սահմանված տեսակցությունների և հեռահաղորդակցության արգելքի համաչափությունըՍև ծովում խորտակվել է Ադրբեջանի քաղաքացիներ տեղափոխող նավը
Մարտունիում զանգվածային ընտրախախտումներ են նկատվել
Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներՀՖՖ-ի պնդումը սխալ է. 15 լեգեոներների սահմանափակումը շարունակում է մնալ կասեցված․ Արփինե ՀովհաննիսյանՀռոմի պապին խորհուրդ են տվել չթռչել ուղղաթիռով
Փաշինյանի «չիստիմ-բլիստիմ»-ը․ քաղաքական մեսի՞ջ, հանրային ուշադրության կառավարո՞ւմ, թե՞ հերթական բեմադրություն
Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ոստիկանությանն աջակցելու համար կներգրավեն ոստիկանական ուսումնարանների կուրսանտներինՔրեական ոստիկանները հայտնաբերել են սպանության փորձի և խուլիգանության հատկանիշներով հետախուզվող 22 և 23 տարեկան երիտասարդներին (տեսանյութ)Միացյալ Նահանգները 1,4 միլիոն ԱՄՆ դոլարի սարքավորումներ է նվիրաբերել Հայաստանի սահմանային անվտանգության ամրապնդման համարՎստահ ենք, որ ստեփանավանցին իր քվեով ցույց կտա, որ այսպիսի տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման․ «Ուժեղ Հայաստան» Ադրբեջանի «նախապայմանը» բավարարելու համար Նիկոլը նույնիսկ պատրաստ է խորհրդարանական արտահերթ ընտրությունների գնալ, վստահ եմ, որ դա էլ է Ադրբեջանի «նախապայմանը». Մելիք-ՇահնազարյանԱրտաշատի խճուղում 43-ամյա վարորդը «Toyota»-ով վրшերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով հատող՝ ազգությամբ հնդիկ հետիոտնիԵթե նախորդիվ Փաշինյանը քաղաքական մրցակցությունը կառուցում էր «խաղաղություն կամ պատերազմ» կեղծ երկընտրանքի վրա, ապա առաջիկայում դրան ավելանալու է նոր՝ «անկախություն կամ ՌԴ-ի վերահսկողություն»-ը. ՍուրենյանցՔՊ-ն չի գնալու արտահերթ ընտրությունների. սա հոգեբանական ու տեղեկատվական պատերшզմի ձև է, որի նպատակն է հայ հանրության մեջ հերթական անգամ սերմանել վախ, տագնապ. ՀայրապետյանՀայ և թուրք լրագրողները ծանոթանում են երկկողմ տնտեսական հարաբերությունների կարգավորման հեռանկարներիImID համակարգում 2026 թ. հոկտեմբերի 23-ին նկատվում են որոշակի դանդաղումներ. ՊԵԿԵրևանում «Hyundai» ավտոբուսը կnղաշրջվել է․ 11 վիրավnրները օտարերկրացիներ են«Սևան» ՔԿՀ բերված հեռուստացույցի միջից հայտնաբերվել են թաքցված բջջային հեռախոսներԹՐԻՓՓ նախագիծը հոկտեմբերի 27-ին կներկայացվի ԱԺ լիագումար նիստում ԼԳԲՏ համայնքն իր գործուն աջակցությունն է ցուցաբերում Աննա Հակոբյանի նախաձեռնությանը․ «Հրապարակ»Տեղումներ չեն լինի
COP17․ միլիոններ՝ հյուրասիրությանը, զրո երաշխիք՝ բնությանը
Փարիզի քաղաքապետարանի ներկայացուցիչներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիրՌուսաստանն ու Ուկրաինան կարող են պայմանավորվածության հասնել. ՊուտինՄԻՊ աշխատակազմում քննարկվել են հատուկ դպրոցների գործունեությանն առնչվող հարցերԽոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ պայքարում են վիրավորների կյանքի համարՀայաստանը փաստացի արդեն ինքնուրույն դուրս է եկել ՀԱՊԿ-ից. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՎթարների պատճառով մի քանի հասցեներում ջուր չի լինի«Սրբազան պայքարի» գործով դատավարությունը վերածվել է անվերջության պրոցեսի, որտեղ յուրաքանչյուր դատական նիստում իշխանության մի նոր փուչիկ է պայթում. Աբրահամյան
Ստեփան Ասատրյանին և Արամայիս Թախմազյանին կարգալույծ հռչակելու հարցը համարվել է եկեղեցու ներքին գործը և վարույթները կարճվել են
Արթիկում 10 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել. «Հրապարակ»Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ. «Իրավունք»ՔՊ-ական Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ-ում ստանձնել էր Արարատ Միրզոյանի պաշտպանի դերը․ որն էր մոտիվացիան․ «Ժողովուրդ»Բերդի բնակիչները տուգանվել են 750 հազարական դրամով. «Հրապարակ»Ճնշում են բոլոր կողմերից. Փաշինյանը հանրաքվեի է նախապատրաստվում. «Հրապարակ» Վարդանյանին դատում են Ալիեւը և համայնքապետը. «Հրապարակ»
Դատարանները հաստատել են` Հայ Առաքելական Եկեղեցու ներքին կյանքը պաշտպանված է պետական միջամտությունից
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցով որոշումը կհրապարակվի ժամը 17:30-ինԱյսօր Երևանի 4 վարչական շրջաններում և 7 մարզերում մինչև ժամը 17:00-ը լույս չի լինի
Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց երկու ամիս ժամկետով
Մենք պատրաստ ենք արտահերթ ընտրությունների․ միա՛յն օրն ասեք
Քաղաքականություն

Դուք ոչ միամիտ եք, ոչ էլ ապիկար, դուք լավ էլ գիտեք, թե ինչ եք անում. միջազգայնագետը՝ իշխանություններին

Միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

ՂՈՂԱՆՋ ՍԹԱՓՈՒԹՅԱՆ 2

Արցախում սով է...

Վիճակը տագնապալի է ու ճակատագրական...

Աղետի շեմին ենք...

Ում համար սա ղողանջ է սթափության,

պատճառ՝ ելքերի որոնման, գործելու,

ում համար՝ անտարբերություն «թքած ունեմ»,

ում համար էլ՝ արդարացում ու անճարություն «ես ի՞նչ անեմ կամ ի՞նչ կարող եմ անել»...

Իսկ աշխա՞րհը...

Աշխարհը լուռ է, աշխարհը՝ սուտ...

Պարզապես հնչում են կոչեր, հորդորներ, ցանկություններ, ափսոսանքներ...

Ուրիշ ոչինչ...

ԱՄՆ պետքարտուղար Բլինքենն է հերթական անգամ հեռախոսազրույց ունեցել Ալիևի հետ։

Ընդգծել՝ Լաչինի միջանցքով առևտրային, հումանիտար և մասնավոր նպատակով ազատ տեղաշարժի անհրաժեշտությունը։ Շեշտել, որ կողմերը պետք է պահպանեն բանակցությունների դրական մթնոլորտը` հասնելու տևական և արժանապատիվ խաղաղության։

Զախարովան է նույնատիպ հորդորներով հանդես գալիս...

Էրդողանն է հույս հայտնում, որ Ռուսաստանի խաղաղապահ առաքելության ժամկետը Լեռնային Ղարաբաղում ավարտվելուն պես՝ նրանք հավատարիմ են մնալու այդ պայմանագրին և 2025 թվականին հեռանալու են Լեռնային Ղարաբաղից։
Իսկ Ալիևը թքած ունի...

Այն աստիճան թքած ունի, որ բացահայտ կրակում է Նախիջևանից ու ուլտիմատում դնում, որ Հայաստանը պետք է իր հետ համաձայնեցնի Երասխում գործարանի կառուցումը։

Իսկ «մերոնք» ի՞նչ են ասում կամ անում...

Ասեմ...

Ոմն չկայացած, անհասկանալի գեներալ-լեյտենանտ ու քաղգործիչ, մեկ՝ նախկինների մաս, մեկ՝ ակտիվ գործող ՔՊ պատգամավոր Գագիկ Մելքոնյանը տալիս է դրա անկեղծ պատասխանը.

«Ինչ ձևի խաղաղության պայմանագիր էլ կնքենք, մեկ է՝ Ադրբեջանը կրակելու է»...

Դե արի ու մի ասա, բա ա՛յ «խելոք», ու քեզ պես «խելոքներ», բա նման ձևական ու ոչինչ չտվող, ոչինչ չապահովող, ոչ մի երաշխիք չներառող փաստաթղթի ու այն ստորագրելու իմաստը ո՞րն է...

Կամ

ասում էիք՝ «խնդիրն Արցախն է, Արցախը տանք պրծնենք, խաղաղություն է գալու:

Խաղաղության պայմանագիրն էլ կկնքենք ու դրանով թշնամին կսահմանափակվի, Հայաստանի հանդեպ ծավալապաշտական նկրտումներն ու առավելապաշտական ծրագրերը կվերանան, հօդս կցնդեն, նոր պատերազմ էլ՝ կբացառվի»...

Համոզվո՞ւմ եք, որ հաշվարկներդ սխալ են, դուք էլ ո՛չ հեռատեսություն ու ռացիոնալ դատողություն ունեք, ո՛չ էլ քթի ծակ...

Կամ էլ այդ ամենն ունեք, ուղղակի կամակատար եք, ուրիշի շահեր սպասարկող կամ դրանց հետ հարմարվող...

Դուք ոչ միամիտ եք, ոչ էլ ապիկար...

Դուք լավ էլ գիտեք, թե ինչ եք անում ու արածն ինչպես մատուցում, որ արդյունքում էլ պարզվի՝ դուք չեք մեղավորը...

Այնպես որ՝ «Ամբողջ աշխարհն ընդունում է Արցախն Ադրբեջանի կազմում, մենք էլ պետք է համակերպվենք այդ մտքի հետ» արտահայտությունը դրոշակ սարքած՝ Արցախը հանձնելով մարդկանց հրամցնում եք, թե «Արցախն այն գլխից էլ մերը չէր ու չէր էլ կարող լինել»...
Ու հիմա ես ձեզ պետք է հիշեցնե՞մ, որ 30 տարի Արցախը պահում էինք ու այդ նույն աշխարհը, հենց Ալիևի խոսքերով՝ փակ դռների հետևում ստիպում էր Ադրբեջանին ճանաչել Արցախի անկախությունը։

Կամ երբ Իսրայելն Արաբական աշխարհը մեջտեղից ճեղքելով, փաստացի Պաղեստինի մեծ մասը զավթելով՝ Իսրայել պետություն ստեղծեց, նույն այդ աշխարհը Իսրայելին մեղադրե՞ց զավթողականության ու օկուպացիայի մեջ, Իսրայելից ինչ-որ բան պահանջե՞ց, ստիպե՞ց հողեր հանձնել Լիբանանին, Սիրիային, Հորդանանին ու Եգիպտոսին...
Այնպես որ, ակամա սկսում եմ երկորդ տարբերակը մտածել, երբ հատկապես տեսնում եմ Հ1-յան Հայաստանը...
Երբ տպավորություն է, թե ամեն ինչ լավ է, կարծես ոչինչ չի պատահել, ինչ էլ պատահել է՝ հոգ չէ, լուծելի է...

Երբ Հայաստանի հանրային հեռուստատեսության լուրերի թողարկման ժամանակ օգտագործվում է բացառապես «Լեռնային Ղարաբաղ» անվանումը, ինչը միանշանակ տարակուսանք է առաջացնում, որովհետև մինչև վերջերս մշտապես օգտագործվում էր Արցախ անվանումը։

Ու սա այն դեպքում, երբ ադրբեջանական լրատվականները՝ եղանակի տեսության ժամանակ ողջ Հայաստանի տարածքն են թուրքական անվանումներով ներկայացնում որպես Ադրբեջան...

Ու հանկարծ չփորձե՛ք պատճառ մեջբերել, թե խնդիրը միջազգային դերակատարներին ավելի հասկանալի լինելու մեջ է, որ դա Արցախի միջազգային ընդունված ու կիրառելի անվանումն է:

Աշխարհը լավ էլ գիտի Արցախ անվանումը, անգամ Լեռնային Ղարաբաղին զուգահեռ օգտագործում է այն:

Ինչ վերաբերում է Հանրային հեռուստաընկերության աշխատակիցներին, ապա կարծում եմ, որ շատերը համաձայն չեն Հ1-ի քաղաքականությանը, բայց համակերպվում են, քանի որ տուն պահելու խնդիր ունեն:

Ամեն դեպքում՝ ինչ-որ տեղ սա մարսելի է, քանի որ նախ մենք՝ ինքներս, չենք հրաժարվում Լեռնային Ղարաբաղ տերմինից, եվ հետո՝ ԱՀ սահմանադրության համաձայն՝ Արցախի Հանրապետություն և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն անվանումները նույնական են:

Ցավն այն է, որ անկեղծ թշնամի Ադրբեջանը համաշխարհային պատմությունից ու աշխարհի քարտեզից է ուզում ջնջել Արցախը, վրադիր էլ՝ Հայաստանը, իսկ դու՛ք՝ պատահական քայլելով իշխանության եկածներդ, որ ձեր կյանքում երկրի համար ոչինչ չունեք արած, այսօր բացահայտ՝ պատմագրությունից, պատմությունից, անգամ առօրյա խոսույթից ջնջում, հանում եք Արցախ բառը:

Հասկացանք, որ Արցախը բացահայտ նվիրում եք Ադրբեջանին, չհասկանալով իհարկե այն, որ Արցախը ձերը չէ, որ մի հատ էլ նվիրեք...

Վաղվա օրից վախեցեք...

Գալու է ժամանակը, երբ ժողովուրդը Արցախի փոխարեն ձեզ կփաթեթավորի ու կնվիրի Ալիևին...

Այդժամ, դուք ինքներդ մեկդ մյուսին չեք ճանաչելու...

Այնպես որ՝ սթափվե՛ք, խելքի եկե՛ք, ժողովրդի ցասումից ու գալիք դատաստանից վախեցե՛ք...

Հիշեցնե՛մ՝ ՀՀ-ն համարվում է Արցախի անվտանգության երաշխավորը և ՀՀ-ն ստանձնել է պարտավորություններ:

Այնտեղ քո ժողովրդին են սովամահ անում...

Կոչերով սահմանափակվելով կամ ժողովրդիդ Ռուսաստանի ողորմածությանը հանձնելով, ձեռքերը լվանալով, ձեր վրայից խնդիրը հանելով ու նրանց վզին փաթաթելով՝ հարցը չի լուծվի:

Եթե դուք թքած ունեք, նրանք՝ առավել ևս...

Դուք կարող եք փոխել իրավիճակը, քանի դեռ ուշ չէ...

Վստահեցնում եմ՝ կարող եք....

Ելք միշտ էլ կա...

Պինդ կա՛ց, արցախահայ...

Դու քո հայրենիքում ես:

Առայժմ Տեր Ատտվածն ու քո լեռները քեզ զորավիգ ու օգնական...

Սրանցից հույս չկա...»: