Ընդամենը 4 րոպե Լա լիգայում. Էնդրիկը ձմռանը կարող է հեռանալ ՌեալիցԷքզիթփոլ․ Լատվիայի վարչապետի կուսակցությունը 35,6 տոկոսով վստահորեն առաջատարն է ընտրություններումՆանթաքեթի ափերի մոտ անհետացել է բժշկական ինքնաթիռ, որում վեց մարդ կարՎրաստանում ձերբակալել են 80 մարդու՝ «գողական աշխարհի» հետ ունեցած կապի գործովՀասրաթյան․ Վտանգավոր է, երբ պետական գործիչը «սիրահարվում է» իր հորինած պատմական առաքելությանըՄեդվեդև․ Որոշ պետություններ փորձում են պառակտել Հարավային Կովկասի երկրներըԱրցախը մեր «վզին գցած պարան» չէր, այլ՝ փրկօղակԽաչատուրյան․ Կառավարության անդամի պաշտոնը մեծ պատիվ է, բայց նաև ծանր պարտավորություն«Խաչը՝ որպես սիրո նշան, զանգերը՝ որպես աղոթքի կանչ». Տեր ՌուբենՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է 244 անօդաչու թռչող սարք«Բաքուն մեծացնում է քաղաքական ճնշումը»․ Սուրեն ՍուրենյանցԱվտովթար Կոտայքի մարզում․ կա վիրավորՉկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ ՇարմազանովԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքՍուրեն Պապիկյանը երդվել է ծառայել հանրային և պետական շահինԻնտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակԹուրքիայում բենզալցակայանում պայթյուններ են տեղի ունեցել․ կա ծանր վիրավորԽուլիգանություն կատարած երիտասարդը ձերբակալվել էԻրանն ու ՀՀ-ն քննարկել են սահմանային խոչընդոտների վերացումն ու տարանցման ավելացումըՇաքին պետք է ներառել սահմանամերձ բնակավայրերի ցանկում․ ԱռաքելյանԻրանում մահապատժի են ենթարկել Սիավուշ ՋամշիդիինԹեմատիկ ուխտերթ․ Ուխտի Սուրբ ՊատարագԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունը«Աղոթքի նախաճա՞շ», թե՞ Հայաստանի հոգևոր անվտանգության ոչնչացման խրախճանք. ԶուրաբյանԳերմանիայի նախագահը հայտարարել է երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասինԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկում ավիակիրների ու 10 հազար ծովային հետևակայինիԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԲուրյաթիայում գնդակահարել են 331 արջի մարդկանց համար վտանգի մասին հաղորդումներից հետոԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում․ «Սպուտնիկ Արմենիա»Խոշոր ավտովթար է տեղի ունեցել, վիրավոր կա«Սրբությունն ու ճշմարտությունը՝ անմահ են». Տեր ՄուշեՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄոլդովայի տարածքում երեք հրթիռ և երկու անօդաչու թռչող սարք է պայթելՊԵԿ աշխատակիցները պարգևատրվել ենԹբիլիսիում կբացվի «Երվանդ Քոչար. բազմաչափ հանճարը» բացառիկ ցուցահանդեսը«Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անցԵրևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանի երկու քաղաքացու մեղադրանք է առաջադրվել Մանչեսթերում ահաբեկչություն նախապատրաստելու համարԳեղարքունիքի մի շարք համայնքներում երկար ժամանակ ջուր չի լինիՍաուդյան Արաբիան հութիների դեմ գործողություն է նախապատրաստումԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԳանձասարի դեպքում Ադրբեջանի գործելակերպը դիտարկելի է որպես մշակութային ժառանգության քաղաքական գործիքավորումԻ՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը
Շաքիում հայտնված ադրբեջшնgի զինծառայողի իրատեսական պատիժը 15-25 տարի ազատազրկումն է կամ ցմաh ազատազրկումը. իրավաբան
Մարզերում նորակառույց դպրոցական հաստատություններ աշակերտների տեղափոխման համար հատուկ ավտոբուսներ կգործարկվեն«Երեխան ամբողջ գիշեր չի քնում, ղժժում է, ահավոր վախեցած է». նոր մանրամասներ Շաքիի դեպքից
Սասուն Միքայելյանի սանիկին են բռնել. Hraparak
Տերյան փողոցում վթարվել է խողովակ, ջուրն արտահոսել է արտաքին մակերես, ընթանում են վթարի վերացման աշխատանքներ. «Վեոլիա Ջուր»
Հասարակություն

Հափշտակություն՝ համակարգչի օգտագործմամբ և կեղծ շենգենյան վիզաներ. ՔԿ բացահայտումը

Ավարտվել է մի խումբ անձանց կողմից համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերի գումարի հափշտակություն կատարելու, ինչպես նաև կեղծ փաստաթղթերի միջոցով մի շարք քաղաքացիների անօրինական միգրացիան կազմակերպելու փորձի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից:

«ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ Երևանի 63-ամյա բնակչուհին, իր ծանոթներից՝ 24 և 63-ամյա տղամարդկանցից, տեղեկանալով արտասահմանում բնակվող անձանց բանկային քարտերի միջոցով, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ գումարներ հափշտակելու հնարավորության մասին, հանցավոր համաձայնության է եկել նրանց և քննությամբ դեռևս չպարզված անձանց հետ:

Նշված կինը տուրիստական գործունեությամբ զբաղվող՝ իր հիմնադրած և փաստացի ղեկավարած ՍՊ ընկերության կողմից տուրիստական ծառայություններ մատուցելու պատրվակով, Երևանում գործող բանկերից մեկից 2019թ. նոյեմբերի 12-ին ձեռք է բերել անկանխիկ վճարումներ կատարելու համար նախատեսված՝ «POS» տերմինալ սարք: Ապա, օգտագործելով 24-ամյա երիտասարդի համակարգչային տեխնիկային տիրապետելու ունակությունները, վերջինիս միջոցով նրա բջջայինի «WhatsApp» հավելվածով ստացել են անհայտ անձի կողմից ուղարկված՝ Հոնկ-Կոնգի HSBC բանկի 5 քարտապանների քարտային տվյալները՝ քարտի վրա առկա 16 թվային նիշերը և վավերականության ժամկետը: Նշված տվյալները 24-ամյա երիտասարդի կողմից մուտքագրվել են վերը նշված «POS» տերմինալ, որի արդյունքում, 2019թ. նոյեմբերի 19-ից մինչև նոյեմբերի 22-ն ընկած ժամանակահատվածում, հիշյալ ՍՊ ընկերության հաշվեհամարին փոխանցվել է առանձնապես խոշոր չափերի՝ 21.350.000 ՀՀ դրամ գումար: 2019թ. նոյեմբերի 21-ին 63-ամյա կինն ու 24-ամյա երիտասարդն այցելել են բանկ և ընկերության հաշվից կանխիկացրել 6.200.000 ՀՀ դրամ գումար, որից 600.000 ՀՀ դրամն առձեռն փոխանցվել է 24-ամյա երիտասարդին: Կասկածելի գործարքի պայմաններում ՍՊ ընկերության հիշյալ հաշիվը բանկի կողմից սառեցվել է, ինչի արդյունքում վերջիններս զրկվել են մնացած 15.150.000 ՀՀ դրամը կանխիկացնելու հնարավորությունից:

Բացի այդ, նշված կինը, հանդիսանալով տուրիստական գործակալության տնօրեն, 2016 և 2019թթ. երկու տարբեր անձանց հետ նախնական համաձայնություն է ձեռք բերել «Շենգենյան համաձայնության» երկրների մուտքի կեղծ վիզաներով՝ մի դեպքում Սիրիայի քաղաքացի հանդիսացող հայազգի մի կնոջ ՀՀ-ից ելքը և Ֆրանսիայի Հանրապետություն մուտքը կազմակերպելու, իսկ մյուս դեպքում ՀՀ մի քաղաքացու՝ ՀՀ-ից ելքը և Շվեդիաի Թագավորություն մուտքը կազմակերպելու համար։ Նշված առաջին անձից 63-ամյա կինը պահանջել և 2016-2017թ. ընթացքում մաս-մաս ստացել է ընդհանուրը 3.309.800 ՀՀ դրամին համարժեք 6.500 ևրո, իսկ երկրորդից՝ իր ընկերությունում ստացել է 570.300 ՀՀ դրամին համարժեք 1200 ԱՄՆ դոլար կանխիկ գումար: Դրանից հետո, նախնական համաձայնությամբ, մի դեպքում պատրաստվել է ԱՄԷ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատան կողմից տրված՝ շենգենյան երկրներ մուտքի թույլտվության, մյուսի դեպքում՝ Սլովենիայի Հանրապետությունում ձևակերպված շենգեն կեղծ վիզա: Սակայն հանցագործությունը ավարտին չի հասել, քանի որ արտոնագրերի կեղծ լինելու հանգամանքը պարզվել է և այդ մասին հաղորդել է իրավապահ մարմիններին:

Քրեական վարույթի շրջանակներում պարզվել է նաև, որ 63-ամյա կնոջ հետ վերը նշված դեպքով արդեն իսկ համագործակցած՝ Չեռնոգորիայում գտնվող անձը նախնական համաձայնության է եկել Հայաստանում բնակվող և 63-ամյա կնոջ մեկ այլ մտերիմ հանդիսացած տղամարդու հետ, խմբի կազմում, «Շենգենյան համաձայնության» երկրների մուտքի կեղծ վիզայով ՀՀ մեկ այլ քաղաքացի աղջկա Հայաստանից ելքը և Գերմանիայի Դաշնային Հանրապետություն մուտքը կազմակերպելու շուրջ։ Այդ նպատակով 2019թ. նոյեմբերին ՀՀ-ում բնակվող անձը աղջկա մորեղբորից պահանջել և ստացել է 1.859.060 ՀՀ դրամին համարժեք 3.500 ևրո կանխիկ գումար: Ապա 2019թ. նոյեմբերին նա՝ աղջկան ՀՀ-ից փոխադրել է Վրաստան, որտեղից Թուրքիայով միասին մեկնել են Ալբանիայի Հանրապետության մայրաքաղաք Տիրանա։

Կարճ ժամանակ անց աղջկա տվյալներով պատրաստվել է կեղծ վիզա, որը վերջինս ստացել է Չեռնոգորիայիում բնակվող անձից։ Սակայն Ալբանիայից Հյուսիսային Մակեդոնիա մուտք գործելիս իրավապահները պարզել են վիզայի /արտոնագրի/ կեղծ լինելը և աղջիկը ձերբակալվել է։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 63-ամյա կնոջը մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 34-329.1-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ): Ենթադրյալ հանցագործությունը կատարած անձանցից մյուս երկուսին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ևս երկուսին՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-329.1-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:

Հիշյալ 5 մեղադրյալների վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթում, որով նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»: