Շվեդիան կասեցրել է երկու անձանց Թուրքիային արտահանձնելու որոշումը
Շվեդիայի Գերագույն դատարանը կասեցրել է երկու անձանց արտահանձնումը Թուրքիա։ Ըստ Aftonbladet-ի՝ երկու անձինք էլ Թուրքիայի քաղաքացիներ են, և հաշվի առնելով, որ նրանց գործով կրկնակի քրեական պահանջ չի նախատեսվում, նրանց արտաքսումը կասեցվել է։
Գերագույն դատարանը համարել է, որ արտահանձնումը մերժելու ևս մեկ պատճառ կա, քանի որ այդ անձինք ունեին փախստականի կարգավիճակ և արտահանձնվելու դեպքում ենթարկվելու էին հետապնդման: