Ծանր հումանիտար իրավիճակի հետևանքով մահացել են ԼՂ բնակիչներ՝ 3 տարեկան Լեոն և 6 տարեկան Գիտան. սա չպետք է հանդուրժել. Արարատ Միրզոյան
Արցախում առկա ծանր հումանիտար իրավիճակի հետևանքով երկու երեխա է մահացել։ Այս մասին թվիթերյան իր էջում հայտնում է ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյանը՝ բարձրաձայնելով դրա անհանդուրժելիությունը։
«Լաչինի միջանցքի 7-ամսյա շրջափակումը և Լեռնային Ղարաբաղի ամբողջական շրջափակումն անդառնալի և կործանարար ազդեցություն են թողնում մարդկանց կյանքի վրա. ծանր հումանիտար իրավիճակի հետևանքով մահացել են ԼՂ բնակիչ 3 տարեկան Լեոն և 6 տարեկան Գիտան։ 21-րդ դարում։ Սա չպետք է հանդուրժել»,- գրել է Միրզոյանը։