Ընդամենը 4 րոպե Լա լիգայում. Էնդրիկը ձմռանը կարող է հեռանալ ՌեալիցԷքզիթփոլ․ Լատվիայի վարչապետի կուսակցությունը 35,6 տոկոսով վստահորեն առաջատարն է ընտրություններումՆանթաքեթի ափերի մոտ անհետացել է բժշկական ինքնաթիռ, որում վեց մարդ կարՎրաստանում ձերբակալել են 80 մարդու՝ «գողական աշխարհի» հետ ունեցած կապի գործովՀասրաթյան․ Վտանգավոր է, երբ պետական գործիչը «սիրահարվում է» իր հորինած պատմական առաքելությանըՄեդվեդև․ Որոշ պետություններ փորձում են պառակտել Հարավային Կովկասի երկրներըԱրցախը մեր «վզին գցած պարան» չէր, այլ՝ փրկօղակԽաչատուրյան․ Կառավարության անդամի պաշտոնը մեծ պատիվ է, բայց նաև ծանր պարտավորություն«Խաչը՝ որպես սիրո նշան, զանգերը՝ որպես աղոթքի կանչ». Տեր ՌուբենՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է 244 անօդաչու թռչող սարք«Բաքուն մեծացնում է քաղաքական ճնշումը»․ Սուրեն ՍուրենյանցԱվտովթար Կոտայքի մարզում․ կա վիրավորՉկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ ՇարմազանովԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքՍուրեն Պապիկյանը երդվել է ծառայել հանրային և պետական շահինԻնտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակԹուրքիայում բենզալցակայանում պայթյուններ են տեղի ունեցել․ կա ծանր վիրավորԽուլիգանություն կատարած երիտասարդը ձերբակալվել էԻրանն ու ՀՀ-ն քննարկել են սահմանային խոչընդոտների վերացումն ու տարանցման ավելացումըՇաքին պետք է ներառել սահմանամերձ բնակավայրերի ցանկում․ ԱռաքելյանԻրանում մահապատժի են ենթարկել Սիավուշ ՋամշիդիինԹեմատիկ ուխտերթ․ Ուխտի Սուրբ ՊատարագԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունը«Աղոթքի նախաճա՞շ», թե՞ Հայաստանի հոգևոր անվտանգության ոչնչացման խրախճանք. ԶուրաբյանԳերմանիայի նախագահը հայտարարել է երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասինԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկում ավիակիրների ու 10 հազար ծովային հետևակայինիԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԲուրյաթիայում գնդակահարել են 331 արջի մարդկանց համար վտանգի մասին հաղորդումներից հետոԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում․ «Սպուտնիկ Արմենիա»Խոշոր ավտովթար է տեղի ունեցել, վիրավոր կա«Սրբությունն ու ճշմարտությունը՝ անմահ են». Տեր ՄուշեՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄոլդովայի տարածքում երեք հրթիռ և երկու անօդաչու թռչող սարք է պայթելՊԵԿ աշխատակիցները պարգևատրվել ենԹբիլիսիում կբացվի «Երվանդ Քոչար. բազմաչափ հանճարը» բացառիկ ցուցահանդեսը«Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անցԵրևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանի երկու քաղաքացու մեղադրանք է առաջադրվել Մանչեսթերում ահաբեկչություն նախապատրաստելու համարԳեղարքունիքի մի շարք համայնքներում երկար ժամանակ ջուր չի լինիՍաուդյան Արաբիան հութիների դեմ գործողություն է նախապատրաստումԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԳանձասարի դեպքում Ադրբեջանի գործելակերպը դիտարկելի է որպես մշակութային ժառանգության քաղաքական գործիքավորումԻ՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը
Շաքիում հայտնված ադրբեջшնgի զինծառայողի իրատեսական պատիժը 15-25 տարի ազատազրկումն է կամ ցմաh ազատազրկումը. իրավաբան
Մարզերում նորակառույց դպրոցական հաստատություններ աշակերտների տեղափոխման համար հատուկ ավտոբուսներ կգործարկվեն«Երեխան ամբողջ գիշեր չի քնում, ղժժում է, ահավոր վախեցած է». նոր մանրամասներ Շաքիի դեպքից
Սասուն Միքայելյանի սանիկին են բռնել. Hraparak
Տերյան փողոցում վթարվել է խողովակ, ջուրն արտահոսել է արտաքին մակերես, ընթանում են վթարի վերացման աշխատանքներ. «Վեոլիա Ջուր»
Հասարակություն

«Իմ երեխաները շրջափակման զոհ են դարձել». Վերա Նարիմանյան (լուսանկարներ)

Արցախում շրջափակման հետևանքով առաջացած իրավիճակում օր օրի շատուշատ ընտանիքներ կանգնում են սոցիալական ծանր խնդիրների առջև: Կենցաղային սպառման առաջին անհրաժեշտության առարկաների և սննդի ու վառելիքի բացակայության պատճառով հոգալ ընտանիքի մինիմալ պահանջները գրեթե անհնար է դարձել: Շրջափակման հարուցած խնդիրներն առաջինը զգացել են հատկապես սոցիալապես առավել խոցելի խմբերը, ովքեր օրվա գոյատևելու սնունդը հայթայթելու համար ստիպված անցնում են բազում դժվարությունների միջով:

Օրերս Մարտակերտը ցնցվեց երկու անչափահաս երեխաների մահվան լուրով: Երկու անչափահասների մայրը` Վերա Նարիմանյանը պատմում է, որ շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակում ավելի էր դժվարացել իր` որպես միայնակ մոր բեռը:
Մեկ ամիս առաջ էր երեխաների հետ տեղափոխվել Աղաբեկալանջ գյուղ, բայց աշխատանքը Մարտակերտ քաղաքում էր, վառելիքի բացակայության պատճառով երթուղային տրանսպորտը չէր աշխատում, նա ստիպված երեխաների հետ ոտքով ամեն օր հասնում էր Մարտակերտ` աշխատավայր: «Ամեն օր ես երեխաներիս ձեռքը բռնած առավոտյան ժամը 8:00-ին Աղաբեկալանջից ոտքով գնում էի Մարտակերտ և երեկոյան հետ վերադառնում: Վառելիքի պակասի պատճառով ոչ երթուղայինն էր աշխատում, ոչ տաքսիները: Հուլիսի 7-ին գնացել էի խանութից ձեթ ու շաքարավազ առնելու, չկար, ասեցին` շրջվարչակազմի շենքում որպես օգնություն տալիս են շաքարավազն ու ձեթը: Գնացել եմ Վարչակազմ, ասել են հոսանք չլինելու պատճառով կեսօրից հետո են սկսելու բաժանել»:

Մարտակերտի սոցիալ-հոգեբանական աջակցության բաժնի պետ Գոհար Գյուրջյանը մանրամասնեց, որ Վերայի ընտանիքի հետ ծանոթացել է ամիսներ առաջ.«Երեխաների մայրը որպես միայնակ մայր դիմել էր մեր կառույց, որպեսզի աջակցենք աշխատանքի տեղավորման հարցում, մեր միջնորդությամբ և շրջվարչակազմի ղեկավարի աջակցությամբ նրան տեղավորել ենք աշխատանքի: Հուլիսի 7-ին փոքր երեխայի` Լեոյի հետ եկել էր կենտրոն` ճշտելու, թե արդյո՞ք սննդի այդ աջակցությունը` ձեթն ու շաքարավազն իրենց էլ է հասնում: «Մենք տեղեկացրեցինք, որ այո, հասնում է, բայց ինքը պարտադիր չէ, որ Մարտակերտից ստանա, քանի որ արդեն տեղափոխվել էր Աղաբեկալանջ համայնք: Համայնքների բնակիչներին այդ աջակցությունը տրամադրում են նաև իրենց համայնքներում և, քանի որ համայնքներում այդ գործընթացը դեռևս չէր սկսվել, ինքը նախընտրեց, որ ստանա Մարտակերտից: Այդ ժամին, որ ինքը եկել էր 11:00-12:00 էր ու հոսանք չկար, համակարգչային ոչ մի ծրագիր չէր աշխատում: Ես Վերայի հետ մոտեցել եմ Միասնական սոցիալական գործակալություն և խնդրել, որ Վերան Մարտակերտից ստանա իր բաժինը, նրան տեղեկացրեցին, որ կարող է սպասել և Աղաբեկալանջից ստանալ, բայց նաև չմերժեցին, որովհետև արդեն եկել հասել էր այդտեղ»:

Վերայի խոսքով` քանի որ Լեոն արդեն հոգնել էր և ուզում էր քնել, օրն էլ բավականին շոգ էր, մտածել է երեխային տուն տանի և ժամը 14:00-ից հետո, երբ կլինի հոսանք գա և ստանա օգնության փաթեթը: «Ես չէի կարող սպասել, քանի որ տանը ձեթը վերջացել էր, կարտոֆիլ էի պատրաստել, երեխաները հաց էին կերել, իսկ երեկոյան առանց ձեթի որևէ բան պատրաստել չէի կարող, գիշերը Լեոն քաղցր թեյ է խմում նոր քնում, իսկ տանը, նաև ոչ մի խանութում չկար շաքարավազ»,- պատմում է Վերան, ու անընդհատ կրկնում` ես իմ երեխաներին չէի կարող սոված թողնել, աշխատում էի ու գումարը հերիքում էր միայն սննդի համար, հաճախ պատքով էի ապրանք գնում, բայց հիմա` շրջափակման հետևանքով խանութները դատարկ են: «Կեսօրին ուժեղ արև էր, Լեոն քնած էր, Գիտային ասել եմ երեխային նայիր գնամ օգնությունը ստանամ, գամ: Ոտքով Աղաբեկալանջից հասել եմ Մարտակերտ ու հետ վերադարձել: Միշտ էլ, երբ օգնություն են տվել գնացել եմ ստացել իմ երեխաների համար, որ սոված չմնան»,-ասում է Վերան, ընդգծելով` իմ երեխաները շրջափակման զոհն են դարձել: Նա վստահ է, եթե չլիներ շրջափակումը և սննդի ու վառելիքի պակասը, նա Մարտակերտ երթուղայինով կգնար ու ժամանակին կվերադառնար, եթե չլինեին էլեկտրոէներգիայի հովհարային անջատումները, նա ստիպված չէր լինի երեխային տուն տաներ և կրկին գնար Մարտակերտ քաղաք, եթե խանութներում լինեին գոնե առաջին անհրաժեշտության ապրանքները և սնունդը, նա կարող էր ձեթն ու շաքարավազը գնել խանութից: «Այսօր մեծ աղջիկս, որ դեպքի օրը Ստեփանակերտում ազգականի տանն էր, նրբերշիկ էր ուզում, ման եկա, ոչ մի խանութում չկար: Որ խանութ մտնում ես դատարկ է: Ներկա պահին ինչպես պահեմ երեխային, որ ոչինչ չկա: Ինձ մեղադրում են, որ երեխաներին թողել եմ մենակ ու գնացել, բայց ես գնացել եմ սնունդ բերելու, որ երեկոյան հաց պատրաստեի, տղաս սրտի արատ ունի, այդ շոգ եղանակին ոտքով ինչպես տանեի հետս, եթե չկար ոչ մի մեքենա: Աղաբեկալանջի ճանապարհին են զանգել ասել երեխաները չկան, ամբողջ գիշեր ման են եկել ու առավոտյան ես իմ երեխաների դիակը տեսել եմ»:

Գոհար Գյուրջյանը նշել է, որ Վերայի ընտանիքը գտնվում էր իրենց ուշադրության կենտրոնում, մի քանի անգամ ստացել է օգնություն և շրջանի վարչակազմի, և ԱՀ ՍԶՄ նախարարության միջնորդությամբ: «Տարբեր անհատ բարերարների միջոցով, նաև մենք էլ իրենց ընդգրկել ենք այդ ծրագրերի մեջ և մի քանի անգամ սննդային աջակցություն ստացել են: Աշխատանքի տեղավորվելուց հետո Վերան ինչ-որ չափով կարողանում էր սննդի հարցը հոգալ, ուղղակի, քանի որ խանութներում սննդամթերք չկար, առաջին անհրաժեշտության սնունդն ինքնուրույն չէր կարողանում ձեռք բերել ու օգնության կարիք ուներ»:

Ամեն նոր բացվող օր շրջափակված Արցախում հազարավոր մարդիկ շարունակում են դիմակայել դժվարություններին, ժամ առ ժամ սաստկացող այս իրավիճակի թիրախում արդեն մարդկային կյանքերն են, իսկ աշխարհը լուռ է: