Վիտալի Բալասանյանի մարմնի վրա առկա են բազմաթիվ վնասվածքներ. պաշտպան
Փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանն իրազեկել է, որ ստանձնել է Արցախի հերոս Վիտալի Միխայելի Բալասանյանի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը։
«Վիտալի Բալասանյանը ձերբակալվել է։ Նրա մարմնի վրա առկա են բազմաթիվ վնասվածքներ»,- գրել է պաշտպանը:
Ավելի ուշ Մարտիրոսյանը հայտնել է, որ Բալասանյանը ձերբակալվել է ԱՀ քր.օր-ի337 հոդվածի 1-ին մասով հանցանք կատարելու կասկածանքով։