Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Մամուլ

Փառատոնին կմասնակցեն պաշարներով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Հուլիսի 22-23-ը Երևանի Զաքյան փողոցում տեղի է ունենալու գարեջրի փառատոն, որի նպատակն է հանրությանը ներկայացնել հայկական գարեջրի տեսականին, առանձնահատկությունները, ավանդույթները և զարգացնել քաղաքային տուրիզմը, ինչպես նաև հայկական շուկայում գարեջրի արտադրությամբ զբաղվող ընկերություններին համախմբել մեկ հարթակում: Այս տարի, սակայն, համախմբվածության և գարեջրի տեսականու մասով խնդիրներ կան, կարծես թե:

«Ժողովուրդ» օրաթերթը ահազանգ ստացավ, որ կազմակերպիչները նախորդ փառատոնի մասնակիցներին զեղչեր են խոստացել, չեն արել, դրան գումարած՝ այս տարի երաշխիքային մոտ 200.000 դրամ գումար են պահանջել ընկերություններից, նաև այլ դժվարություններ են առաջացրել այս տարի՝ փոխելով մասնակցության պայմանները, ինչի արդյունքում շատ արտադրողներ չեն մասնակցի այս փառատոնին:

Հավանաբար կլինեն մի քանի խոշոր ընկերություններ, որոնք ֆինանսական դժվարությունները կհաղթահարեն, իսկ մանր արտադրողների մեծ մասը, որոնք և գարեջրի բազմազանությունն են ապահովում, չեն մասնակցի:

Տեղեկացանք, որ փառատոնի կազմակերպման աշխատանքներով զբաղվում է «ԷվենտՏուրա» ընկերությունը: Գարեջրի համտեսը համեմելու համար ներգրավված կլինեն մինչև 20 ռեստորանային ընկերություններ և կներկայացնեն սնունդ, որը կարելի է համադրել գարեջրի հետ։

Փորձեցինք կապվել «ԷվենտՏուրա» ընկերության հետ՝ ճշտելու, թե ովքեր են մասնակցելու փառատոնին, ինչու են կազմակերպիչները փոքր արտադրողների համար արհեստական խոչընդոտներ ստեղծում, սակայն մեզ փոխանցեցին, որ մեզ հետ կապ կհաստատի տնօրենը, սակայն այդպես էլ որևէ մեկը մեզ հետ կապի դուրս չեկավ մինչև օրվա ավարտը:

ArmLur.am-ը Երևանի քաղաքապետարանի մամուլի պատասխանատու Հայկ Կոստանյանից փորձեց տեղեկանալ, թե ինչ խնդիրներ կան, որ ընկերություններն են մասնակցելու փառատոնին։ Կոստանյանը պատասխանեց, որ, որպես կանոն, մինչեև վերջին օրն էլ մասնակիցները փոփոխվում են, և իրենք հստակ չեն կարող ասել, թե ովքեր կլինեն:

Միայն պարզ է, որ փառատոնի համար Զաքյան փողոցը տրամադրվելու է անվճար հիմունքներով: Այսինքն՝ ծախսն ավելի քիչ է, քան կարելի էր պատկերացնել:

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց նաև նախկինում փառատոնին մասնակցած գարեջրի փոքր արտադրությունների ներկայացուցիչների հետ՝ ճշտելու, թե արդյոք պատրաստվում են այս տարի ևս մասնակցել:

«Ալավերդի», «Կելլերս» և «Թովմաս» ընկերութուններից մեզ պատասխանեցին, որ այս տարի չեն պատրաստվում մասնակցել փառատոնին:

Մի խոսքով, խուլ դժգոհություն է հասունանում՝ փառատոնին ընդառաջ»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։