Գերմանիան կավելացնի տանկերի արտադրությունը
Գերմանիայի կառավարությունը մինչև 4 միլիարդ եվրոյի պատվեր է տվել երկրի խոշորագույն սպառազինության Rheinmetall ընկերությանը՝ Leopard 2 տանկեր և զինամթերք արտադրելու համար:
Պայմանագիրը յոթ տարով է՝ մինչև 2030 թվականը։ Դրա շրջանակներում երկրի կարիքների համար կարտադրվեն մի քանի հարյուր հազար մարտական և ուսումնական արկեր։
Համաձայնագրով նախատեսվում է նաեւ դրանց որոշակի քանակի մատակարարում Ուկրաինային։ Ճշգրիտ թվեր չեն նշվում։