Տեղի է ունեցել ՔՊ կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ․ ի՞նչ է քննարկվել
Հուլիսի 13-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հայտնել է ՔՊԿ մամուլի ծառայությունը։
«Նիստին մասնակցել են Կուսակցության վարչության անդամներ, Երևանի Տարածքային կազմակերպությունների խորհուրդների անդամներ, Երևանի ավագանու անդամներ։
Քննարկվել են Երևանի ավագանու սպասվող ընտրություններում Կուսակցության ընտրական ցուցակի ձևավորման կարգը և քարոզարշավին առնչվող հարցեր»,- ասված է հաղորդագրության մեջ։