Իրանը Ռուսաստանին վճարել է Սու-35-ի գումարը, սակայն դեռ չի ստացել կործանիչը
Իրանցի մի դիվանագետ նշել է, որ Իրանը Ռուսաստանին վճարել է Սու-35-ի ամբողջ արժեքը նախագահ Ռոհանիի երկրորդ ժամկետի ընթացքում, սակայն ռուսները չեն հանձնել ինքնաթիռը։
«Մինչ Թեհրանի պաշտոնյաները շարունակում են Ռուսաստանի հետ գործընկերությունը, գնալով ավելի պարզ է դառնում, որ ռուս պաշտոնյաներն Իրանի հետ իրենց հարաբերությունները համարում են ոչ այդքան կարևոր:
Անօդաչու թռչող սարքերի մատակարարումը նպաստել է Իրանի քաղաքական մեկուսացմանը` արևմտյան պաշտոնյաների մոտ Ռուսաստանի և Իրանի միջև համագործակցության խորացման տպավորություն ստեղծելով, չնայած Իրանի ԱԳՆ-ն շարունակում է պնդել, որ Իրանը չեզոք կողմ է մնում ուկրաինական պատերազմում»,- ասել է դիվանագետը։