Ուկրաինան կմտնի ՆԱՏՕ, իսկ Պուտինն արդեն պարտվել է. Բայդեն
Ուկրաինան անպայման կդառնա ՆԱՏՕ-ի անդամ Ռուսաստանի հետ պատերազմի ավարտից հետո: Այս մասին ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:
Նա նաև ընդգծել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն արդեն պարտվել է, և այժմ նա իրական խնդիր ունի, թե ինչպես դուրս գա այս իրավիճակից:
«Նա ոչ մի կերպ չի կարող հաղթել Ուկրաինայի պատերազմում»,- ասել է Բայդենը: