Բուլղարիան 100 զրահափոխադրիչ կփոխանցի Ուկրաինային
Սոֆիան պատրաստվում է մոտ 100 հին զրահափոխադրիչներ Բուլղարիայի ներքին գործերի նախարարության պահեստներից Կիև տեղափոխել:
Այս մասին գրում է BTV-ն։
Գաղափարն արդեն պաշտպանել են վարչապետ Դենկովը, ուժային կառույցները և խորհրդարանական մեծամասնության կուսակցությունները: