Ուկրաինան կորցրել է ինքնիշխանությունը. Օրբան
Ուկրաինան կորցրել է ինքնիշխանությունը, չունի փող, չունի ռազմական արդյունաբերություն, նա ամեն ինչ ստանում է ԱՄՆ-ից և Արևմուտքից: Այս մասին նշել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը:
Նրա կարծիքով՝ ՆԱՏՕ-ի կազմում Ուկրաինայի ընդգրկումը կնշանակի անհապաղ համաշխարհային պատերազմ:
«Ուկրաինայում պատերազմն անմիջապես կավարտվի, երբ ԱՄՆ-ն դա ցանկանա, ամբողջ աշխարհը չի հասկանում, թե ինչու նրանք դա չեն ցանկանում և սպասում են պատասխանի»,- ասել է քաղաքական գործիչը։