Բայրամովն արցախցիների կարիքները բավարարելու համար չի բացառել Ակնա-Ստեփանակերտ ճանապարհի օգտագործումը
Հուլիսի 14-ին տեղի է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչության ղեկավար Դրագանա Կոժիչի հանդիպումը։ Այս մասին գրում է APA-ն։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և ԿԽՄԿ համագործակցության հարցեր, Քաշաթաղի անցակետում տիրող իրավիճակը, ինչպես նաև Ստեփանակերտ քաղաքում ԿԽՄԿ-ի գործունեությունը։
Քննարկումների ընթացքում Ջեյհուն Բայրամովը հայտարարել է ԿԽՄԿ-ի միջնորդությամբ՝ անհրաժեշտ կանոնների պահպանմամբ, սահմանային անցակետով բժշկական նպատակներով հայազգի բնակիչների անցումը շարունակելու հնարավորության մասին։
Ինչ վերաբերում է հայազգի բնակիչների կարիքները բավարարելուն, ապա ադրբեջանական կողմը չի բացառում Ակնա-Ստեփանակերտ ճանապարհից օգնություն ցուցաբերելու հնարավորությունը։