Ընդամենը 4 րոպե Լա լիգայում. Էնդրիկը ձմռանը կարող է հեռանալ ՌեալիցԷքզիթփոլ․ Լատվիայի վարչապետի կուսակցությունը 35,6 տոկոսով վստահորեն առաջատարն է ընտրություններումՆանթաքեթի ափերի մոտ անհետացել է բժշկական ինքնաթիռ, որում վեց մարդ կարՎրաստանում ձերբակալել են 80 մարդու՝ «գողական աշխարհի» հետ ունեցած կապի գործովՀասրաթյան․ Վտանգավոր է, երբ պետական գործիչը «սիրահարվում է» իր հորինած պատմական առաքելությանըՄեդվեդև․ Որոշ պետություններ փորձում են պառակտել Հարավային Կովկասի երկրներըԱրցախը մեր «վզին գցած պարան» չէր, այլ՝ փրկօղակԽաչատուրյան․ Կառավարության անդամի պաշտոնը մեծ պատիվ է, բայց նաև ծանր պարտավորություն«Խաչը՝ որպես սիրո նշան, զանգերը՝ որպես աղոթքի կանչ». Տեր ՌուբենՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է 244 անօդաչու թռչող սարք«Բաքուն մեծացնում է քաղաքական ճնշումը»․ Սուրեն ՍուրենյանցԱվտովթար Կոտայքի մարզում․ կա վիրավորՉկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ ՇարմազանովԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքՍուրեն Պապիկյանը երդվել է ծառայել հանրային և պետական շահինԻնտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակԹուրքիայում բենզալցակայանում պայթյուններ են տեղի ունեցել․ կա ծանր վիրավորԽուլիգանություն կատարած երիտասարդը ձերբակալվել էԻրանն ու ՀՀ-ն քննարկել են սահմանային խոչընդոտների վերացումն ու տարանցման ավելացումըՇաքին պետք է ներառել սահմանամերձ բնակավայրերի ցանկում․ ԱռաքելյանԻրանում մահապատժի են ենթարկել Սիավուշ ՋամշիդիինԹեմատիկ ուխտերթ․ Ուխտի Սուրբ ՊատարագԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունը«Աղոթքի նախաճա՞շ», թե՞ Հայաստանի հոգևոր անվտանգության ոչնչացման խրախճանք. ԶուրաբյանԳերմանիայի նախագահը հայտարարել է երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասինԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկում ավիակիրների ու 10 հազար ծովային հետևակայինիԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԲուրյաթիայում գնդակահարել են 331 արջի մարդկանց համար վտանգի մասին հաղորդումներից հետոԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում․ «Սպուտնիկ Արմենիա»Խոշոր ավտովթար է տեղի ունեցել, վիրավոր կա«Սրբությունն ու ճշմարտությունը՝ անմահ են». Տեր ՄուշեՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄոլդովայի տարածքում երեք հրթիռ և երկու անօդաչու թռչող սարք է պայթելՊԵԿ աշխատակիցները պարգևատրվել ենԹբիլիսիում կբացվի «Երվանդ Քոչար. բազմաչափ հանճարը» բացառիկ ցուցահանդեսը«Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անցԵրևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանի երկու քաղաքացու մեղադրանք է առաջադրվել Մանչեսթերում ահաբեկչություն նախապատրաստելու համարԳեղարքունիքի մի շարք համայնքներում երկար ժամանակ ջուր չի լինիՍաուդյան Արաբիան հութիների դեմ գործողություն է նախապատրաստումԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԳանձասարի դեպքում Ադրբեջանի գործելակերպը դիտարկելի է որպես մշակութային ժառանգության քաղաքական գործիքավորումԻ՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը
Շաքիում հայտնված ադրբեջшնgի զինծառայողի իրատեսական պատիժը 15-25 տարի ազատազրկումն է կամ ցմաh ազատազրկումը. իրավաբան
Մարզերում նորակառույց դպրոցական հաստատություններ աշակերտների տեղափոխման համար հատուկ ավտոբուսներ կգործարկվեն«Երեխան ամբողջ գիշեր չի քնում, ղժժում է, ահավոր վախեցած է». նոր մանրամասներ Շաքիի դեպքից
Սասուն Միքայելյանի սանիկին են բռնել. Hraparak
Տերյան փողոցում վթարվել է խողովակ, ջուրն արտահոսել է արտաքին մակերես, ընթանում են վթարի վերացման աշխատանքներ. «Վեոլիա Ջուր»
Հասարակություն

«Բազալտշին» ընկերության նախագահը վերականգնել է Արմավիրի պետական քոլեջին պատճառված 33 մլն դրամ վնասը

Դ.Խ.-ն, զբաղեցնելով «Բազալտշին» արտադրական կոոպերատիվի նախագահի պաշտոնը, 2020-2021 թվականների ընթացքում, այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, կեղծել է փաստաթղթերը, միաժամանակ օժանդակել է «Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրեն Գ.Մ.-ին՝ կատարելու գույքի հափշտակություն և պաշտոնեական կեղծիք: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

«Մասնավորապես՝ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով տեղեկություններ են ստացվել, որ 2019 թվականի նոյեմբերի 8-ին «Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության միջև կնքվել է պայմանագիր, որով ՊՈԱԿ-ի հաշվեհամարին է փոխանցվել 156 մլն 721 հազար 600 դրամ՝ ՊՈԱԿ-ի շենքային պայմանները բարելավելու և արհեստագործական մասնաշենքի շինարարական աշխատանքները կազմակերպելու նպատակով:

Շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողության ծառայությունների մատուցման, ֆինանսական միջոցները տնօրինելու, պայմանագրեր կնքելու նպատակով հայտարարված մրցույթում հաղթող է ճանաչվել «Բագարանի բարիք» ՓԲ ընկերությունը, իսկ ՊՈԱԿ-ի արհեստագործական մասնաշենքի շինարարական աշխատանքների կատարման նպատակով հայտարարված մրցույթում հաղթող են ճանաչվել քաղաքաշինության բնագավառում շինարարության իրականացման լիցենզիա ունեցող «Բազալտշին» և «Խաչմիշշին» ընկերությունները:

2020 թվականի հունվարի 30-ին «Բազալտշին»-ի և ՊՈԱԿ-ի միջև կնքվել է 135 մլն դրամի պայմանագիր՝ կապալային աշխատանքներ իրականացնելու համար:

2020 թվականի մարտի 11-ից «Բազալտշին» արտադրական կոոպերատիվի նախագահի պաշտոնը զբաղեցրած Դ.Խ.-ն, տեխնիկական հսկողություն իրականացնող «Բագարանի Բարիք» ՓԲ ընկերության տնօրեն Ս.Մ.-ն և շինարարական որակի տեխնիկական հսկիչ Ա.Պ.-ն, խեղաթյուրելով կապալառու կազմակերպության կողմից փաստացի կատարված շինարարական աշխատանքների իրական ծավալները, ներառել են աշխատանքների կատարման մասին ուռճացված տվյալներ:

Այնուհետև, 2020 թվականի մայիս-դեկտեմբեր ամիսների ընթացքում կազմել, ապա ստորագրել և «Բազալտշին» արտադրական կոոպերատիվի՝ ի դեմս նախագահ Դ.Խ-ի, ու «Բագարանի Բարիք» ընկերության կնիքներով կնքել են շուրջ 100 մլն դրամ արժեքի շինարարական աշխատանքների իրականացման վերաբերյալ վեց կատարողական կեղծ ակտեր և ներկայացրել ՊՈԱԿ-ի տնօրեն Գ.Մ.-ին, այն դեպքում, երբ կապալառու կազմակերպության կողմից փաստացի կատարվել են 60 մլն դրամի շինարարական աշխատանքներ:

2023 թվականի մայիսի 4-ին հսկող դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Դ.Խ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակությանն օժանդակելը), 46-445-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք կատարելուն օժանդակելը) և 457-րդ հոդվածի 2-րդ մասով (փաստաթղթեր կեղծելը, կեղծ փաստաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը):

Նախաքննության ընթացքում Դ.Խ.-ի կողմից վերականգնվել է 3 մլն 501 հազար 500 դրամը, Ս.Մ.-ի կողմից՝ 114 հազար 700 դրամը:

2023 թվականի մայիսի 12-ին քրեական վարույթից անջատվել են մեղադրյալներ Գ.Մ.-ի, Դ.Խ.-ի, Ս.Մ.-ի, Ա.Պ.-ի և Ս.Հ.-ի վերաբերյալ քրեական վարույթները:

2023 թվականի մայիսի 24-ին դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Հակակոռուպցիոն դատարան:

Հակակոռուպցիոն դատարանում նշանակված նախնական դատալսումների ընթացքում Դ.Խ.-ի կողմից ամբողջությամբ վերականգնվել է պետության գույքային շահերին պատճառված վնասը՝ 33 մլն 653 հազար 199 դրամը:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»: