Փաշինյան-Ալիև բրյուսելյան հանդիպումը կկայանա վաղը՝ 15։00-ին
Հուլիսի 15-ին Բրյուսելում տեղի կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Եվրոպական Միության խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եռակողմ հանդիպումը: Այս մասին հայտնում է Եվրամիության խորհրդի պաշտոնական կայքը։
Նշվում է, որ հանդիպումը տեղի կունենա տեղական ժամանակով 13:00-ին (Երևանի ժամանակով 15:00-ին):
Բրյուսելյան ձևաչափով Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների նախորդ հանդիպումը կայացել է այս տարվա մայիսի 14-ին։