Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Մամուլ

Լիսկայի որդին թողել է իր մեքենան և այլ մեքենայով դուրս է եկել Գորիսից. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Մեր հրապարակումներում ներկայացրել էինք Գորիսում մեկ օրվա ընթացքում տեղի ունեցած երեք միջադեպ, որտեղ կրկին «փայլել» էր Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին, իսկ վերջին էպիզոդում ուղղակի կրակել էր մի անձի վրա՝ պատճառելով վնասվածք։ Եթե այդ հրապարակումները չլինեին, գուցե քրեական գործ էլ չհարուցվեր, բայց դժվարությամբ, մի քանի օր անց իրավապահները գործ հարուցեցին, սպասեցին, մինչև Լիսկայի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, անհետանա, ու հետախուզում հայտարարեցին։

Այժմ քրեական գործ է քննվում, նրան մեղադրում են խուլիգանության և զենքի ապօրինի շրջանառության հոդվածներով։ Կա տուժող՝ 46-ամյա տղամարդ, որի ուղղությամբ Լիսկայի որդին կրակել է՝ վիրավորելով նրա ձեռքը։ Դատարանը բազմաթիվ քրեական պատմությունների հերոս Տիգրան Խաչատրյանին կալանավորելու որոշում է կայացրել, սակայն նրա գտնվելու վայրը հայտնի չէ։ Ըստ Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանի՝ դեպքից անմիջապես հետո Տիգրան Խաչատրյանն իր մեքենան թողել է և այլ մեքենայով դուրս է եկել Գորիսից։ «Այս պահի դրությամբ տվյալներ, որ նա դուրս է եկել երկրից, առկա չեն, բայց որ նա թաքնվում է, փաստ է»,- ասաց խոսնակը։ 

Այս բառերը դեժավյու են առաջացնում։ Կար ժամանակ, երբ Սյունիքի մարզում գրեթե բոլոր արյունալի դեպքերը տեղի էին ունենում նախկին մարզպետի, նրա որդու, եղբորորդու կամ այլ ազգականների մասնակցությամբ։ Նրանց հանդեպ հետախուզում էր հայտարարվում, ասում էին, որ նրանց չեն կարողանում հայտնաբերել, ծեծկռտուքների մասնակիցներին, եթե նրանք Լիսկայի ազգականներն էին, ներգրավում  էին ընդամենը որպես վկա։ Իսկ երբ հայտնաբերվում էին, հանկարծ տուժողները հրաժարվում էին իրենց պահանջներից, կամ հենց նրանք էին կատարվածի համար մեղավոր հռչակվում։   
Տիգրան Խաչատրյանին 2015 թվականին Սդղի գյոլի ծեծկռտուքի աղմկահարույց քրեական գործով երկար ժամանակ փնտրում էին, իրավապահները հայտարարում էին, որ նրա գտնվելու վայրը հնարավոր չէ պարզել, սակայն Գորիսում նրան տեսնողներ էին լինում։ Չի բացառվում, որ այսօր էլ Լիսկայի որդին, ում հայրը տևական ժամանակ է՝ Ֆրանսիայում է բնակվում, շարունակում է թաքնվել նույն սխեմայով՝ համագործակցելով իրավապահների և տեղի ՔՊ-ականների հետ։

Հիշեցնենք․ Տիգրան Խաչատրյանը հունիսի 19-ին, ըստ ՔԿ տվյալների, կրակոցներ է արձակել ավտոսպասարկման կետում, աղմկել է, հայհոյել աշխատակիցներին, ապա «հրազենով կրակոց է արձակել 46-ամյա տղամարդու ուղղությամբ` վերջինիս պատճառելով առողջության թեթև վնաս»։ Այդ տղամարդն անվադողեր էր վաճառում Սուրիկ Խաչատրյանի որդուն։ Վեճի թեման եղել է այն, որ տուժողի եղբորորդին նրան դիմել է՝ ասելով Տիկո։ Սյունիքի նախկին մարզպետը ևս հետախուզման մեջ է, մեղադրվում է մի շարք հոդվածներով, նրանց պատկանող գույքի բռնագրավման հետ կապված գործ էլ կա հարուցված»: