Կայացել է Ալիև-Շառլ Միշել հանդիպումը. խոսվել է հայ-ադրբեջանական խաղաղության բանակցությունների մասին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բրյուսելում հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։
Իլհամ Ալիևը Միշելի հետ քննարկել է վաղվա եռակողմ հանդիպումը և նշել բրյուսելյան հանդիպումների արդյունավետությունը:
Շնորհակալություն հայտնելով Շառլ Միշելին Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի համար՝ Ալիևը նշել է բրյուսելյան ձևաչափի արդյունավետության մասին:
Զրույցի ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել Ալիևի, Միշելի և Փաշինյանի մասնակցությամբ վաղը կայանալիք եռակողմ բանակցությունների, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների շուրջ։