Էդ պայմաններում ես գնամ՝ միջազգային կազմակերպություններից ի՞նչ պահանջեմ. Ռուբեն Մելիքյան
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երբ Հայաստանի անիծյալ ղեկավարն ու իր նազիր-վեզիրները բացիեբաց հայտարարում են, որ Արցախը ճանաչում են ադրբեջանի մաս, որից հետո էլ թշնամին բերում-КПП է տեղադրում միջանցքի մուտքի մոտ, էդ պայմաններում ես գնամ՝ միջազգային կազմակերպություններից ի՞նչ պահանջեմ։
Նախորդ դեկտեմբերին դեռ նման բացահայտ թրքամետ հայտարարություն չէր արել, ու միջազգային կազմակերպությունների դիմաց մեր՝ Արցախի նախկին և ներկա բոլոր չորս ՄԻՊ-երի բողոքի գործողություններն արդյունք չտվեցին։ Բա հիմա՞ ինչ արդյունք կտան։ Բա չեն ասի՞՝ «եղբա՛յր, թե հարց ունես՝ գնա քո երկրի ղեկավարին տուր»։