Այս պահի դրությամբ «ՀայաՔվե»-ին միացել է 25 հազար մարդ. Չալաբյան
Այս պահի դրությամբ «ՀայաՔվե»-ին միացել է 25 հազար մարդ: Նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը հրավիրված մամուլի ասուլիսին հայտնեց, որ Երևանում միացել է 14 հազար 915 քաղաքացի, մարզերում` 9 հազար 630 քաղաքացի, էլեկտրոնային ստորագրությամբ միացել է 455 մարդ։
Ըստ Չալաբյանի՝ նման արդյունքները հրաշալի են, քանի որ անհրաժեշտ նվազագույնի կեսն արդեն կարողացել են մոբիլիզացնել: