15:00-ին կառավարության շենքում հանդիպման եմ հրավիրում Արցախում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին․ պետնախարար
Արցաի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին հանդիպման է հրավիրել։ Այս մասին նա տեղեկացնում է ֆեյսբուքյան իր էջում:
«Այսօր ժամը 15:00-ին ԱՀ կառավարության շենքում հանդիպման եմ հրավիրում Արցախում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ որոշակի հարցերի շուրջ քննարկումների համար: Սպասում եմ հանդիպմանը»,- գրել է Ներսիսյանը: