Նոր մանրամասներ՝ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյուններից և իրադարձություններից
Ղրիմի կամրջի շուրջ ստեղծված իրադարձությունների մանրամասները վերջին ժամերի ընթացքում.
Կամուրջի վրա արտակարգ դեպքը տեղի են ունեցել ժամը 03։20-ի սահմաններում։ Ռուսական հեռուստաալիքների փոխանցմամբ՝ կամուրջը հարձակման է ենթարկվել ծովային անօդաչու թռչող սարքերի կողմից:
Ղրիմի ղեկավար Աքսյոնովը հայտարարել է տարածքում արտակարգ դրության մասին:
Իշխանությունները թերակղզու բնակիչներին խնդրում են ընտրել ցամաքային ճանապարհը:
Կամուրջի վրայով երկաթուղային և ավտոմոբիլային տրանսպորտի շարժումը դադարեցվել է:
Պուտինին ծանուցել են կամրջի վրա արտակարգ իրավիճակի մասին, սպասվում է Անվտանգության խորհրդի նիստ: