Կիևի ռեժիմը ահաբեկչական է և ունի միջազգային կազմակերպված հանցավոր խմբավորման բոլոր նշանները. Զախարովա
Ղրիմի կամրջի վրա հարձակումների վերաբերյալ որոշումները կայացվում են ուկրաինացի պաշտոնյաների և զինվորականների կողմից՝ ամերիկյան և բրիտանական հետախուզական ծառայությունների և քաղաքական գործիչների անմիջական մասնակցությամբ:
Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։
«Կիևի ռեժիմն ահաբեկչական է և ունի միջազգային կազմակերպված հանցավոր խմբավորման բոլոր նշանները, այս ռեժիմի ղեկավարությունը կառավարվում է Վաշինգտոնի և Լոնդոնի կողմից»,- գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը Telegram-ի իր ալիքում։