Երևանում անօթևանների թիվը շուրջ 400 է. «Հայկական ժամանակ»
«Ոչ պաշտոնական տեղեկություններով՝ Երևանում անօթևանների թիվը շուրջ 400 Է։ Նրանցից 103-ն ապրում են անօթևանների ժամանակավոր կացարանում։ Կացարանի տնօրեն Շավարշ Խաչատրյանի դիտարկմամբ, 300 անտուն էլ գտնվում է փողոցներում։
Խաչատրյանը մեր թղթակցին հայտնել է, որ նրանք հիմնականում ապրում են Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտի մոտ, Երկաթգծի կայարանի հարևանաթյամբ. Մետրոյի «Բարեկամության» կայարանի ստորգետնյա անցումում, երբ մետրոն փակվում է Կիևյան կամրջի տակ։ Շատերը հաճախ չեն ցանկանում անօթևանների ժամանակավոր կացարան տեղափոխվել խմելու պատճառով, ինչն իրենց մոտ արգելվում է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։