Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 1900-իԸնտրախախտումների այն ռեսուրսը, որը իրացվել է, երկրորդ անգամ իրացնելը բարդ է, դրա համար էլ չեն ՔՊ-ն չի ուզում երկրորդ փուլ. Արամ ՎարդևանյանԱլիևը հարցը հասցրել է ՄԱԿ՝ պահանջելով 300 հազար ադրբեջանցիների վերաբնակեցում Հայաստանում․ Սասունյան 
Գայի պողոտայում նոր փռած ասֆալտը թքել-կպցրել են, քանդվում է, ո՞ւր է 5 սմ-ոց ասֆալտը. Չախոյանի ահազանգը (տեսանյութ)
Ադրբեջանն ու Թուրքիան դիմել են ՅՈՒՆԵՍԿՕ՝ փախլավան սեփականաշնորհելու համար
Վրաստանի ՆԳ նախարարը ծանոթացել է Պարեկային ծառայության և Օպերատիվ կառավարման կենտրոնի աշխատանքինՏիգրան Վիրաբյանը նշանակվել է ԿԳՄՍ փոխնախարարՕդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանովՀագվի գյուղում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունըԱրցախից տեղահանվածների համար կգործի բնակապահովման երկարաժամկետ վարձակալության նոր ծրագիր. այսօրվանից ուժի մեջ են մտնում մի շարք փոփոխություններՀայաստանը մեծապես կարևորում է Կանադայի հետ բարեկամական հարաբերությունների զարգացումը․ Փաշինյանի ուղերձը Կանադայի վարչապետինԾեծկռտուք․ 16-ամյա պատանիները հարվածներ են հասցրել ՌԴ քաղաքացուն և հափշտակել գումարՌուսական բանակը հրթիռակոծել է Զապորոժիեի, Խերսոնի և Խարկովի մարզերը. կան զոհեր և վիրավորներ«Նախնական զինպատրաստություն» առարկան փոխարինեցին «Անվտանգ կենսագործունեությամբ»․ «Հրապարակ»Արտահանման միֆն ու հայ գյուղացու համար ցավոտ իրականությունը. «Հրապարակ»25-օրյա վարժական հավաքների ժամկետը հնարավոր է 4-5 օրով կրճատել, սակայն իշխանությունը դա դիտարկում է որպես պատիժ և դեռևս չի գնում այդ քայլին․ ԱբրահամյանՁուկ մականունով հայտնի Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ»Ծեծկռտուք` Էրեբունի ամրոց» ռեստորանի մոտ․ կա 5 վիրավորՌուսաստանը փակել է Լատվիայի, Ֆինլանդիայի և Էստոնիայի հետ մի քանի սահմանային անցակետեր«Ժողովուրդ». ՍԴ-ն այսօր կմտնի խորհրդակցական սենյակ․ ընտրությունների գործով որոշումը կհրապարակվի հուլիսի 4-ին«Ժողովուրդ». ՔՊ-ում Ռուբինյանի շուրջ կոնսենսուս է ձևավորվել․ իշխանությունը վերաձևավորում է ԱԺ ղեկավարությունըԷլեկտրաէներգիայի անջատումներ` Երևանի 2 վարչական շրջանում և 4 մարզում«Հրապարակ». Պաշտոնների բաշխումը ՔՊ-ում շարունակվում է«Հրապարակ». Դաչայից` շտաբ. Փաշինյանը շտապել է փրկել իրավիճակըԻսրայելին թիկունքով շրջվելը հղի է անկանխատեսելի հետևանքներով․ իրանագետՄոսկվայից Երևան երկու չվերթ է ուշացվել«Այս տեմպով կհասնենք «Մեզ պե՞տք է Հայաստանը» հարցին»․ Քրիստինե Վարդանյան2,5 ամիս Երևանի գերակշռող մասում ջրամատակարարումը կիրականացվի նոր գրաֆիկովՄեր երկիրը օտարերկրյա դավադրությունների հարթակ չէ. Սիրիայի նախագահԱնտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռՌուսաստանը կասեցնում է մարդկանց և բեռների անցումը եվրոպական սահմանների երկաթուղային անցակետերովԽոշոր ավտովթար՝ Արարատի մարզում․ 9 վիրավորներից 2-ը անչափահասներ են«Ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք զգալու-2»․ Շարմազանով«Ուժեղ Հայաստան»-ի հետախուզվող 3 թեկնածուներից 1-ը հայտնաբերվել է և կալանավորվելՄոսկվայի խոշոր օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվելԹուրքիան չի ընդունում Հայոց ցեղասպանության մեղադրանքները. ԷրդողանՍկիրան տեղեկություն է հայտնել Մխիթարյանի ապագայի վերաբերյալՄեծ Բրիտանիան ավելի քան 5 միլիարդ ֆունտ կհատկացնի զինված ուժերում անօդաչուների ներդրման համարԱնահիտ Մանասյանը և Էստոնիայի գլխավոր դատախազը քննարկել են համագործակցության ընդլայնումըՄոսկվայի համբերությունն անսահման չէ․ ինչ կինի, եթե «կարմիր գծերը» հատվեն․ ԶաքարյանՀայաստանն ու Էստոնիան քննարկել են վիզաների ազատականացման հարցերըԻրանը՝ Ռյուտեի հայտարարությունների մասին. Դրանք աջակցություն են ԱՄՆ-ի հնարավոր հարվածներինՀՀ ԱԳՆ-ում քննարկվել են «Հայաստան–Գերմանիա համագործակցությունն ու խաղաղության գործընթացը»Վրաստանի ՆԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակինՍևանում բախվել են բեռնատարն ու մեքենան, վերջինս բախվել է արգելապատնեշինՆիդեռլանդներում վտանգավոր նյութի արտահոսքի հետևանքով 14 մարդ է վիրավորվելԱրցախի նախկին ղեկավարների գործով պաշտպանները պահանջել են արդարացման դատավճիռՍյունիքում փրկարարները փրկել են վիրավոր անգղի, որը Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակ էՀունիսի վերջին հզոր ձնաբծեր ՀՀ-ում՝ 2800մ բարձության վրա. ՍուրենյանԱրմավիրի ավտոտնակներից մեկում այրվել է Chevrolet մակնիշի ավտոմեքենա
Հասարակություն

Սա նորմա՞լ է, սա խորհրդարանական ընդդիմության գործունեությո՞ւն է, աշխարհը ո՞նց հասկանա, որ Հայաստանում Նիկոլից բացի այլ ուժեր կան. Վահե Հովհաննիսյան

Ընդդիմությունը պետք է վերականգնի կապը հասարակության հետ։

Երբ ես ասում եմ, որ խորհրդարանական ընդդիմությունը ինստիտուցիոնալ տապալման մեջ է, ոմանք նեղանում են, թեև ես խոսում եմ բացառապես ինստիտուտի մասին, և երբեք կասկածի տակ չեմ դրել անհատների հայրենասիրությունը։

Ես խոսում եմ այլ բանի մասին։ Վերջին 4-5 օրերի ընթացքում տեղի են ունեցել կարևոր իրադարձություններ, և խորհրդարանական ընդդիմությունը որպես ինստիտուտ չի արձագանքել՝ կտրելով իր կապերը լայն հասարակության, այդ թվում՝ իր ընտրազանգվածների հետ։ Չի արձագանքել.

1. ՌԴ ԱԳՆ կարևոր հայտարարությանը

2. Բրյուսելյան հանդիպմանը

3. Շառլ Միշելի ձևակերպումներին

4. Արցախում սկիզբ առնող պրոցեսներին

5. Մայր Աթոռի հոգևոր խորհրդի կարևոր ու հստակ ուղերձին

6. Ազգային սրբություն համարվող Մատենադարանի շուրջ զարգացումներին

Չի արձագանքել նույնիսկ 270 հազար ձայն ստացած պետական գործչի հանդեպ ապօրինի գույքի մեղադրանքներին։

Սա նորմա՞լ Է։ Սա խորհրդարանական կառավարման համակարգում խորհրդարանական ընդդիմության գործունեությո՞ւն է։ Ի դեպ, արձագանքել ասելով՝ ես նկատի չունեմ հերթական տեքստը ստորագրել։ Արձագանքը քայլերի համակարգ է՝ մարդկանց համախմբելու ուղղությամբ, մարդկանց ինքնուրույն մտածելու և հետևություններ անելու կոնտենտն է՝ օգնելով, որ հասարակությունը կարողանա կողմնորոշվել ստեղծված իրականության մեջ, հասկանա իր անելիքը։ Սովորական մարդիկ, այդ թվում՝ կիրթ, գրագետ հատվածը, այսօր համատարած չեն հասկանում, թե ինչ է կատարվում. ռուսները ինչ ասացին և ինչու, ինչ վտանգավոր զարգացումներ կան, ինչ է կատարվում Արցախում, Մատենադարանում իշխանական ռեյդերային հարձակումը ինչ է և այլն և այլն։

Բա որ դա չի արվում, աշխարհը ո՞նց հասկանա, որ Հայաստանում Նիկոլից բացի այլ ուժեր կան, հասարակությունը ո՞նց կոնսոլիդացվի, ո՞նց էմոցիոնալ, ինչ-որ տեղ՝ անօգնական լարվածությունը փոխարինվի մոտիվացված պայքարով։ Սա լուրջ պրոբլեմ է. սրա վտանգը լայն հասարակության համատարած անօգնական-սպասողական մոլորվածությունն է, և՝ դեռևս պայքարի ունակ շրջանակների բարոյալքումը։ Ես ինչ-որ մեկին մեղադրելու խնդիր չեմ դնում. մեր երկիրը արհավիրքի շեմին է, հստակություններ են պետք։

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ