Էրդողանը ցանկանում է բանակցել Պուտինի հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը Պարսից ծոցի շրջագայությունից վերադառնալուց հետո նշել է, որ անհամբեր սպասում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հացահատիկի գործարքի շուրջ բանակցություններին: Այս մասին գրում է Anadolu-ն:
Նշենք, որ Կրեմլն այսօր հայտնեց, որ հացահատիկի գործարքը դադարեցվել է: