Վիտալի Բալասանյանը չի կալանավորվի. դատարանը մերժել է նրան կալանավորելու միջնորդությունը
Արցախի Հանրապետության ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը մերժել է Արցախի հերոս Վիտալի Բալասանյանին կալանավորելու միջնորդությունը։ Բալասանյանը չի կալանավորվի։ Այս մասին լրատվամիջոցներին ասել է Բալասանյանի փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը։