Արցախի նախագահը նստացույց է հայտարարում
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նստացույց է հայտարարում: Նա կմիանա Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում նստացույց հայատարարած քաղաքացիներին:
«Սա լրացուցիչ ճիգ ու ահազանգ է միջազգային գործնական ուշադրություն գրավելու, հորդորելու միջազգային հանրությանը` կատարել ստանձնած պարտավորությունները»,- հայտարարեց նա:
Հարությունյանն ասաց, թե այս նստացուցյով ակնկալում է, որ Հայաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, ԵՄ-ն, ՄԱԿ-ի ԱԽ-ն ու այլ լիազոր մարմիններ զերծ կմնան Ադրբեջանի հետագա ագրեսիվ ու հանցավոր գործողությունները խրախուսելուց ու անտեսելուց և կկատարեն իրենց պարտավորությունները: